Մարմնի լեզվի մասնագետները, ուսումնասիրելով Դոնալդ Թրամփի՝ վերջին 3 տարիներին արված ավելի քան 100 լուսանկար, եկել են այն եզրահանգման, որ նա հաճախ հենց «Սատանայի եռանկյունի» ժեստն է անում։ 

«Մենք մանրակրկտորեն ուսումնասիրել ենք պարոն Թրամփի ձեռքի շարժումներն ու դիրքերը, և արդյունքում կարող ենք ասել միայն մեկ բան՝ նա անմիջական կապ ունի Սատանայի հետ և նրա դաշնակիցն է, ծառայում է նրան»,- նշել է մասնագետներից մեկը։

Դիրքը, երբ երկու ձեռքերը միասին կազմում են եռանկյուն՝ ուղղված դեպի ներքև, խորհրդանշում է Սատանային։ Մասնագետները նրան մեղադրում են սև մոգություն օգտագործելու մեջ։

Բայց, իհարկե, բոլոր մասնագետների կարծիքները չեն համընկնում։ Նրանք, ովքեր ժխտում են սատանայի ու սև մոգության գոյությունը, ասում են, որ Թրամփի ձեռքերի եռանկյունանման ժեստը ոչ այլ ինչ է, քան նրա սեռաքաղցի արտացոլումը։ Բանն այն է, որ մասնագետների այս խումբն էլ առաջ է քաշում այն վարկածը, որ Թրամփի եռանկյունանման ժեստը լատիներեն «V» տառն է՝ անգլերեն «Vagina» (հեշտոց) բառի առաջին տառը․ չէ՞ որ Թրամփը հայտնի է կանանց հանդեպ չափազանց բարձր սեռական անզսպվածությամբ։ Սակայն մասնագետների կարծիքով սա ավելի խորը նշանակություն ունի, քան կանանց հանդեպ մեծ ցանկության արտացոլումը։

Կա նաև կարծիք, որ Թրամփն օգտագործում է իլյումինատների գլխավոր նշանը՝ եռանկյունը, սակայն պրոֆեսոր Կալդավերը հերքում է այն՝ պնդելով, որ իլյումինատների եռանկյունն ուղղված է դեպի վեր, որի ներքին մասում գտնվում են սովորական մարդիկ, իսկ գագաթին՝ էլիտան՝ իշխող մասսան։ Իսկ քանի որ Թրամփի եռանկյունին ուղղված է դեպի ներքև, միակ հավանական վարկածը մնում է դրա՝ Սատանայի խորհրդանիշ լինելը։

Ուսումնասիրողների խումբը վերջում նշել է․ «Չենք ցանկանում միանգամից ամպագոռգոռ հայտարարություններ անել, սակայն մեր խոսքերն ունեն ավելի քան 100 ապացույց․ չէ՞ որ մեկ լուսանկարը հարյուրավոր խոսքեր արժե»։

Ահա մի քանի լուսանկար, որում ԱՄՆ նախագահի ձեռքերն այդ խորհրդավոր եռանկյունու դիրքում են․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել