Իրաքյան Քրդստանում հիմա էլ քաղաքացիական պատերազմ է:
Արդեն երկրորդ օրն է, ինչ Քրդստանի Սուլեյմանի նահանգում սոցիալական խնդիրներով փողոց դուրս եկած ցուցարարները հրդեհում են պետական շենքեր, կուսակցական գրասենյակներ:
Այսօր արդեն Սուլեյմանի Բարդարքի Սառա հրապարակում հավաքված ցուցարարների և անվտանգության ուժերի միջև տեղի է ունեցել ռազմական բախում: 
Սուլեյմանիի հյուսիս-արևմուտքում գտնվող Քոյա քաղաքում ցուցարարները կրակ են բացել քաղաքապետարանի շենքի վրա, հրկիզել են «Քրդստանի դեմոկրատական» կուսակցության և «Գորան» շարժման գրասենյակները, բարձրացվել են Իսլամական միության (Քոմալ), «Քրդստանի հայրենասիրական միություն» կուսակցության և «Քրդստանի իսլամական միություն» կուսակցության դրոշները:
Կան զոհեր և վիրավորներ, սակայն թվեր չեն հաղորդվում:
Էրբիլից 56 կմ հարավ-արևմուտք գտնվող Քոյա քաղաքը ընկնում է Էրբիլի վարչական ենթակայության տակ, սակայն այն, ասպես ասած, գտնվում է կանաչ գոտում և վերահսկվում է «Քրդստանի հայրենասիրական միություն» կուսակցության կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել