Հարսանիքը կարևոր իրադարձություն է այն մարդկանց կյանքում, ովքեր որոշել են ամրացնել իրենց ճակատագիրը ամուսնության հանգույցներով։ Դրա համար էլ երիտասարդներն անհանգստանում են և երկար են պատրաստվում այդ օրվան, որպեսզի այդ գեղեցիկ օրն ամեն ինչ հարթ ընթանա։

Դրա համար էլ այս կնոջ ամուսինը՝ Օլլին, լավ մտածել էր մինչև իր սիրելիին անակնկալ անելն ամուսնության արարողության ընթացքում։ Նա որոշեց հրավիրել երգչախմբի երեխաներին իր մտածածն իրականացնելու համար։

Բանն այն է, որ Լիզն աշխատում է որպես պարի և դերասանական վարպետության ուսուցչուհի։

Նրա համար այդ աշխատանքը ոչ միայն գումար վաստակելու միջոց է, այլ նաև կոչում։ Նա պաշտում է երեխաներին, ուրախանում է նրանց առաջընթացներով և պարզապես չի պատկերացնում իր կյանքն առանց ուսուցանելու։

Օգնության համար Օլլին հրավիրել էր Լիզի խմբի երեխաներին և նրանց ծնողներին։ Երեխաները մեծ սիրով ընդունել էին Օլլիի առաջարկը։ Լիզը, իհարկե, ոչինչ չգիտեր այդ անակնկալի մասին։

Մանրամասները դիտեք տեսանյութում․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել