«Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը ներկայացրել է մի նախագիծ, որով առաջարկում է փոփոխություն կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում, որը հիմնավորվում է աջ ղեկով մեքենաների շահագործման տեխնիկապես վտանգավոր լինելով:
 
Փաստորեն, ՀՀ կառավարությունը չի հայտարարում, որ աջ ղեկով մեքենաների հետ կապված արգելքը բխում է Մաքսային միությունից և ԵՏՄ-ի պահանջն է, այլ այդ որոշման ամբողջ բացասական բեռը վերցնում է իր վրա:
 
Կառավարությունը լավ գիտի, որ հայ հասարակությունը առանց այն էլ բացասաբար է վերաբերվում ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությանը՝ հասկանալով, որ այն կործանարար է ինչպես Հայաստանի համար ընդհանրապես, այնպես էլ նրա գրեթե յուրաքանչյուր քաղաքացու համար»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել