«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին նախագահության առաջին տարիներին սպասարկած ավտոմեքենան` «Մերսեդես Բենց 500 ՍԵԼ»-ը այդպես էլ չի վաճառվում: Թերթին հայտնի դարձավ, որ ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը նշված ավտոմեքենան կրկին հանել է վաճառքի: Նշենք, որ ավտոմեքենայի նախորդ աճուրդը դեկտեմբերի 12-ին չի կայացել գնորդ չունենալու պատճառով: Առաջին նախագահին սպասարկած «Մերսեդես Բենց 500 ՍԵԼ»-ի հերթական աճուրդը կկայանա դեկտեմբերի 27-ին:

Ի դեպ, աճուրդով չվաճառված գույքի մեկնարկային գինը յուրաքանչյուր հաջորդ աճուրդի ժամանակ նվազեցվում է վերջին աճուրդի գույքի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով: Տեղեկացնենք, որ ավտոմեքենան այս տարվա ընթացքում առաջին անգամ աճուրդի հանվել է հուլիսի 11-ին` 17 մլն դրամ մեկնարկային գնով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել