Մեծ Բրիտանիայի 17-ամյա բնակչուհին մի գիշերվա մեջ երեք անգամ բռնության զոհ է դարձել: Դեպքերը մեկը մյուսի հետ բացաձակ կապ չեն ունեցել: Դեռահասն ակումբից տուն էր վերադառնում ընկերների հետ: Հետո նրանց հրաժեշտ տալով՝ նա մենակ է մնացել: Ընդամենը երկու ժամվա ընթացքում նրան երեք անգամ բռնաբարել են երեք տարբեր մարդիկ: Առաջին հանցագործը հեծանիվով անցնելիս հանդիպել է աղջկան:

Նրան ֆիքսել է փողոցի անվտանգության տեսախցիկներից մեկը: Աղջիկն ի վիճակի չի եղել պատմելու դեպքերի մանրամասները: Նախնական տեղեկություններ ոստիկանությունը կարողացել է ստանալ միայն տեսախցիկների նկարահանած կադրերից: Հանցագործներից ոչ մեկը դեռ չի գտնվել: Բռնաբարության երրորդ դեպքի ժամանակ ենթադրվում է, որ տղամարդիկ երկու կամ երեք հոգով են եղել: Չի բացառվում, որ նրանցից որևէ մեկը աղջկան, նրա կամքին հակառակ, թմրանյութեր է տվել:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել