Life.tert.am-ը գրում է.

Tert.am Life–ն իր ընթերցողներին պատմել է Հանրայինի նոր` «Բացի՛ր աչքերդ» հեռուստանովելի մասին։ Դերասանուհի Լուիզա Ղամբարյանն այստեղ խաղում է ծերանոցի տնօրենի կերպար և առաջին անգամ հեռուստադիտողին ներկայանում է սառնասիրտ կնոջ կերպարով։ Առաջին հայացքից առանց զգացմունքների կնոջ հոգում, սակայն, բազմաթիվ հույզեր կան, որոնք նա խնամքով թաքցնում է։ Tert.am Life–ի հետ զրույցում Լուիզան ասաց, որ իր համար շատ հետաքրքիր է խաղալ այս կերպարը։

 

«Ալլան արտաքուստ սառնասիրտ թվացող մարդ է, որի էությունը բոլորովին այլ է։ Կյանքի և իրավիճակների բերումով նա պաշտպանողական դիմակ է կրում, քանի որ անձնական  կյանքում նա միայնակ է, իսկ ի պաշտոնե ղեկավարում է կոլեկտիվ, որտեղ տարբեր հոգեբանությամբ և խնդիրներով տարեց մարդիկ կան։ Նրա էությունն իրականում այլ է։ Կին է, որը սիրելու և սիրվելու կարիք ունի։ Պարզապես, սերը դեռ հյուր չի եկել նրան։ Աստված ամեն մեկին իր ժամանակին է սեր տալիս։ Ալլան դեռ կժպտա հոգու խորքից, նրա աչքերը կբացվեն և կփայլեն»,– նշեց Լուիզան։

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել