1․ Սուրճը չի կարելի եռացնել: Սակայն եթե, այնուամենայնիվ, այն եռացել է, ապա անմիջապես սրճեփը կրակից վերցնելով՝ մի քանի կաթիլ սառը ջուր ավելացրեք:

2․ Որպեսզի լիմոնից շատ հյութ ստացվի, հարկավոր է լիմոնը ճզմելուց առաջ 5 րոպե պահել տաք ջրի մեջ:

3․ Կարկանդակի համար նախատեսված բրինձը եփելիս ջրի մեջ մեկ ճաշի գդալ քացախ լցրեք, և բրինձը կլինի սպիտակաթույր և հատիկավոր:

4․ Որպեսզի թթվասերով պատրաստվող կերակրալեցուկը չկտրվի, թթվասերին կաթ ավելացրեք:

Image result

5․ Միջուկի համար նախատեսված կաղամբը կտրատելուց հետո ցողեք եռացած ջրով, իսկ հետո նաև սառը ջրով: Լավ քամել և տապակել: Այդ դեպքում կաղամբի գույնը չի մգանա՝ դառնալով շագանակագույն:

6․ Կարտոֆիլը կեղևով եփելիս երբեմն փշրվում է: Որպեսզի դա տեղի չունենա, ջրի մեջ մի քանի կաթիլ քացախ ավելացրեք:

7․ Սուրճի եփի ավարտին ավելացրած մի պտղունց աղն ըմպելիքին հատուկ համ և բույր կհաղորդի:

8․ Նախօրոք մի քիչ քացախի մեջ հալեցված երկու կտոր շաքարը կարող է սոուսի մեջ փոխարինել սպիտակ գինուն:

9․ Որպեսզի բրինձը սպիտակ և հատիկավոր լինի, այն լցրեք եռացող աղ արած ջրի մեջ՝ ավելացնելով մի քանի կաթիլ լիմոնի հյութ կամ ջրի մեջ բացած լիմոնաթթու: Պղնձի կափարիչը մի փակեք:

10․ Նրբերշիկը համեղ կստացվի, եթե ոչ թե եփել, այլ մանանեխ քսել և տապակել ձեթի մեջ՝ թույլ կրակին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել