Ըստ hronika.info կայքի հրապարակած ցուցակի՝ կնոջ առողջության համար ամենավտանգավոր մասնագիտությունը ուսուցչուհու մասնագիտությունն է: Այնուհետև գալիս են օդանավի ուղեկցորդուհիները և վաճառողուհի-խորհրդատուները:

Ստացված արդյունքը հետազոտողները բացատրում են հիվանդություններով, որոնք ժամանակի ընթացքում ստանում են նշված մասնագիտությունների ներկայացուցիչները: Ուսուցչուհիները, ձայնալարերի չափազանց մեծ լարման հետևանքով, բոլորից հաճախ են հիվանդանում անգինայով, լարինգիտով և դրանց բարդ դրսևորումներով:

Վաճառողուհի-խորհրդատուները մեծ վտանգի են ենթարկում ոտքերը. նրանք կարող են շատ վաղ տարիքում վարիկոզ ստանալ: Իսկ օդանավերի ուղեկցորդուհիները կարող են տառապել ժամային գոտիների մշտական փոփոխությունից, ճառագայթումից և որոշ ուղևորների կոպիտ վերաբերմունքից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել