Ժամանակակից մարդուն ժանտախտը մեծ մասամբ հայտնի է շնորհիվ այսպես կոչված Սև մահ համաճարակի, որը տարածում էր գտել միջնադարյան Եվրոպայում 14-րդ դարում:

Ժանտախտ հիվանդության հարուցիչը ժանտախտի ցուպիկն է: Հարուցիչները լվի օրգանիզմ են թափանցում հիվանդ կենդանու կամ մարդու արյունը ծծելիս: Մարդը վարակվում է լվի խայթոցից, վնասված մաշկի միջոցով հիվանդ կենդանիների հետ անմիջական շփումից, ինչպես նաև հիվանդ մարդուց: Որպես վարակի աղբյուր` առողջ մարդկանց համար հատուկ վտանգ է ներկայացնում ժանտախտի թոքային ձևով հիվանդ մարդը, որը խոսելիս, հազալիս և փռշտալիս տարածում է ժանտախտի ցուպիկ պարունակող խորխի կաթիլներ:

Ժանտախտի ախտանիշները մայրցամաքում հայտնվել են ավելի վաղ ժամանակներում. Ժանտախտին շատ նման հիվանդությունների մասին արձանագրություններ հանդիպում են դեռևս հռոմեական և հունական հնագույն աղբյուրներում: Սակայն միևնույնն է, ուսումնասիրողները վստահ չէին, որ արձանագրությունները վերաբերում էին հենց ավշային ժանտախտին: Նրանք կասկածներ ունեին, որ դրանք կարող են լինել տիֆի կամ գրիպի բարդ տեսակի մասին. հեղինակները մանրամասնորեն չէին նկարագրել հիվանդության ախտանշանները, այլ ուղղակի կենտրոնանում էին դրա հետևանքով առաջացած ողբերգության վրա: Այդ պատճառով էլ վեճերն այն մասին, թե հստակորեն երբ է Եվրոպա եկել ժանտախտը, չէին դադարում:

Ուշ նեոլիթի ժամանակ՝ մ.թ.ա. 3-րդ հհազարամյակի սկզբին, կլիմայական փոփոխությունների արդյունքում Արևելյան Եվրոպայի տարածք էին ներխուժում ասիական ցեղեր, որոնք իրենց հետ բերում էին ոչ միայն իրենց մշակույթը, այլ նաև մեծ վտանգավորություն ունեցող yersinia pestis բակտերիան:

Գերմանիայի Մաքս Պլանկի համալսարանի ուսումնասիրողների խումբը ի սկզբանե առաջարկել էր վարկած, ըստ որի ավշային ժանտախտի հարուցիչը առաջին անգամ Եվրոպա է ներթափանցել շուրջ 5000 տարի առաջ: Որպես ապացույց նրանք հարյուրավոր այնպիսի մարդկային մնացորդների անալիզ անցկացրին, որոնք ապրել են մ.թ.ա. 3-1 հազարամյակներում: Դրանցից մի քանիսում, այդ թվում նաև նրանցում, որոնք պատկանել են նեոլիթյան ժամանկաաշրջանին, հայտնաբերվել են yersinia pestis-ի հետքեր:

Այս բացահայտումը ոչ միայն հաստատում է, որ ժանտախտը սպառնացել է հասարակության զարգացմանը դեռ վաղ ժամանակներից, այլ նաև անուղղակիորեն ստիպում է հասկանալ, որ դեռ 5 հազարամյակ առաջ, չնայած մարդկային խմբերի տարածքային հեռավորության, նրանց մեջ կապ ու հաղորդակցություն է եղել՝ ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել