operativ.am-ը գրում է

Գերմանական Բադեն Վյուրտեմբերգ հողում «Cessna 510» մասնավոր ինքնաթիռը վթարի է ենթարկվել: Պատահարի հետևանքով երեք մարդ է մահացել: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով տեղի ոստիկանության և արտակարգ ծառայությունների հաղորդագրություններին:

Ոստիկանությունը շրջափակել է դեպքի վայրը և որոնողական աշխատանքներ սկսել շների օգնությամբ: Գիշերը փրկարարները հայտնաբերել են երեք մարդու‚ նրանց ինքնությունը դեռևս չի պարզվել: Փորձագետները սկսել են դեպքի վայրում վթարի պատճառների հետաքննությունը:

Այսօր առավոտյան որոնողական աշխատանքները ստիպված են եղել դադարեցնել ուժեղ ձյան և ոչ բավարար լուսավորության պատճառով‚ իսկ հետո դրանք շարունակվել են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել