Այս ցուցակը ընդգրկում է մարդկությանը հայտնի ամենաճանաչված չբացահայտված առեղծվածները, որոնք որևէ գիտակցական բացատրության չեն ենթարկվում և չափից դուրս տարօրինակ են:  

10. Թաոսյան ձայնային անոմալիա

399Px-Taosnmview Թաոսյան ձայնային անոմալիաները ցածր հաճախականությամբ ձայներ են, որոնք լսվել են աշխարհի տարբեր վայրերում, հատկապես ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Հարավային Եվրոպայում: Այս ձայները հաճախ համեմատում են հեռավորության վրա աշխատող դիզելային շարժիչի աշխատանքի ձայնի հետ, լսվում են միայն լռության մեջ: Ձայնի գոյությունն ապացուցված է հատուկ բարձրախոսներով և ցածր հաճախականությունը որսացող ալեհավաքներով, սակայն ձայնի աղբյուրը մինչև օրս դեռ առեղծված է մնում: 1997 թվականին Ամերիկայի Կոնգրեսը ամենաճանաչված հետազոտական ինստիտուտներից գիտնականներ և հետազոտողներ ուղղորդեց Նյու Մեքսիկոյում գտնվող մի փոքրիկ քաղաք՝ Թաոս, որտեղ, համաձայն բնակիչների, անընդհատ լսվում էին այդ ցածր հաճախականությամբ ձայները, որոնք հիշեցնում էին «ցածր գվվոց»: Հետազոտողները փորձեցին պատասխաններ գտնել, բայց մինչև օրս էլ այդ պատասխանը ոչ ոքի հայտնի չէ:

9. Սև Գեորգին

Es1A 1947 թվականին Լոս Անջելեսում հայտնաբերվեց 22-ամյա Էլիզաբեթ Շորթի երկատված մարմինը: Թերթերում տպագրված սպանության մասին պատմող հոդվածների ազդեցությամբ՝ Շորթը ստացավ «Սև գեորգին» մականունը, որը կապված էր այդ ժամանակ հայտնի «Կապույտ Գեորգին» կինոֆիլմի հետ: Լոս Անջելեսի շրջանային դատախազը բազմիցս նշել է, որ այդ մականունը հորինվել է մամուլի կողմից մարդասպանի ինքնությունը թաքցնելու նպատակով: Շորթը իր կյանքի ընթացքում երբեք հայտնի չի եղել «Սև Գեորգին» մականունով: Բազմաթիվ առասպելներ են հորինվել այս սպանության հետ կապված: Չնայած որ սպանության հետաքննությունը Լոս Անջելեսի ամենալայնամասշտաբ հետաքննություններից մեկն էր, մարդասպանը այդպես էլ չգտնվեց:

8. Կոմս Սեն Ժերմեն

Stgermainbw

Սեն Ժերմենը, որը իբր մահացել է 1784 թվականի փետրվարի 27-ին, եղել է պալատական, ճանապարհորդ, գյուտարար, սիրողական գիտնական, դաշնակահար, կոմպոզիտոր և առեղծվածային մի անձ, որը նաև շատ լավ տիրապետել է ալքիմիային: Ժերմենը հայտնի էր «Der Wundermann» (հրաշամարդ) մականունով: Նա մի մարդ էր, ում ծագումը անհայտ էր, և ով անհետացավ առանց որևէ հետք թողնելու: Մինչ նրա մահը բազմաթիվ օկուլտիստական կազմակերպություններ Ժերմենին դարձնում էին իրենց անդամը և նույնիսկ որոշ դեպքերում աստվածացնում նրան: Վերջին տարիներին ավելի ու ավելի հաճախ են հայտնվում այնպիսի մարդիկ, ովքեր պնդում են, թե իրենք կոմս Սեն Ժերմենն են:


7. Վոյնիչի ձեռագիրը

542Px-Voynich Manuscript Bathtub2 Example 78R Cropped Վոյնիչի ձեռագիրը միջնադարյան մի գիրք է, որը գրված է անհայտ այբուբենով ու լեզվով: Շուրջ մեկ դար շարունակ մարդիկ փորձել են վերծանել այդ լեզուն, սակայն՝ ապարդյուն: Ձեռագրի պահպանված էջերը դիտելիս այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե այն պատմում է միջնադարյան դեղագործության և բժշկության մասին: Ձեռագրի ծագման և պարունակության վերաբերյալ բազմաթիվ տեսություններ կան: Գրքի նկարազարդումներից ելնելով՝ այն բաժանում են 6 մասերի՝ բուսական, աստղագիտական, կենսաբանական, տիեզերագիտական, դեղագործական մասեր և բաղադրատոմսեր:

6. Զոդիակ մարդասպան

Zodiac-Killer-1

Զոդիակ մարդասպանը 1960-ական թվականներին 10 ամիս շարունակ մի շարք սպանություններ է իրականացրել Հյուսիսային Կալիֆորնիայում: Նա սպանել է առնվազն 5 մարդ և վնասել 2-ին: Առաջին երկու սպանությունը կատարել է հրաձիգով: Երկրորդ սպանության ժամանակ կրակել է 2 մարդու վրա, սակայն նրանցից մեկը կենդանի է մնացել՝ գլխի և վզի վնասվածքներով: 40 րոպե անց ոստիկանությունը ստացել է անանուն հեռախոսազանգ, որով անհայտ անձը ասում էր, որ հենց ինքն է կրակել այդ մարդկանց վրա: Մեկ ամսվա ընթացքում մարդասպանը 3 նամակ է ուղարկում Կալիֆորնիայի թերթերի խմբագրություններ և պնդում է, թե իբր այդ նամակներում ծածկագրված է իր իրական անունը:

Գլխավոր կասկածյալը Արթուր Լի Ալենն էր, սակայն բոլոր փաստերը բացառում էին նրա՝ մարդասպան լինելու հավանականությունը: Մինչ օրս Զոդիակ մարդասպանի գաղտնիքը բացահայտված չէ:

5. Բաբուշկա տիկինը

Blmuchmore 1963 թվականին Ջոն Քենեդու սպանության տեսագրությունները ուսումնասիրելիս ոստիկանները այնտեղ նկատեցին մի առեղծվածային տիկնոջ: Նա կրում էր շագանակագույն վերարկու և շարֆ (նա շարֆը գցել էր այնպես, ինչպես որ դա անում են ռուս տատիկները, դրա համար էլ տիկնոջը անվանել են «բաբուշկա»): Կինը իր առջևում պահում էր ինչ-որ մի իր, որը ամենայն հավանականությամբ տեսախցիկ էր: Նա հայտնվում է բազմաթիվ տեսարաններում, և նույնիսկ երբ սկսում են կրակել Քենեդու վրա, ու շատ մարդիկ փախչում են, նա մնում է այնտեղ՝ շարունակելով նկարահանելը: Հետախուզությունների ֆեդերալ բյուրոն պահանջել է, որ կինը հայտնվի և տա իրենց այդ տեսագրությունները, սակայն նա այդպես էլ չի հայտնվել: Մինչ օրս ոչ ոք չգիտի, թե ով է եղել Բաբուշկա տիկինը, և թե ինչ էր նա այնտեղ անում:

4. Մարի Սելեստա

 

Mary Celeste 250203 «Մարի Սելեստա» նավը առաջին անգամ ջուր է իջեցվել 1860 թվականին՝ Նոր Շոտլանդիայում: Սկզբնական անվանումը եղել է «Ամազոն», ունեցել է 31 կմ երկարություն և 280 տոննա տարողունակություն: Շուրջ 10 տարի շարունակ այս նավը անընդհատ ենթարկվել է վթարների և ունեցել տարբեր սեփականատերեր: Ի վերջո, այն հայտնվել է Նյու Յորքի աճուրդներից մեկում և վաճառվել 3000 դոլարով: Մի շարք վերանորոգումներից հետո նավը գրանցել են Ամերիկայում և վերանվանել «Մարի Սելեստա»: «Մարի Սելեստայի» նոր նավապետը 37-ամյա Բենջամին Բրիգսն էր: 1872 թվականի նոյեմբերի 7-ին նավը լցնում են 1700 բարել ամերիկյան ալկոհոլով, որը պետք է տեղափոխվեր Իտալիայի Գենոա քաղաք: Նավապետի և ամբողջ անձնակազմի համար սա վերջին ճանապարհորդությունն էր: Նավը խորտակվում է Ջիբլարթարի նեղուցի կենտրոնական հատվածում: Խորտակված նավում չկար պայքարի ոչ մի հետք, և բոլոր փաստաթղթերը, բացի նավապետի գրանցամատյանից, բացակայում էին: 1893 թվականին երկու փրկարարական նավակներ են հասնում Իսպանիայի ափ, որոնցից մեկում կար մեկ դի և Ամերիկայի դրոշ, մյուսում՝ հինգ մարդու դիակ: Ենթադրում են, որ այս մարդիկ  «Մարի Սելեստայի» նավաբեկությունից փրկված անձնակազմի անդամներն են, սակայն այս տեսակետը չի կարող հաստատվել, քանի որ դիակները հնարավոր չի եղել ճանաչել:

3. Ջեք մարդասպան

Jacktheripper3 1888 թվականի երկրորդ կեսին Լոնդոնը ահաբեկվում էր մի շարք սպանություններով, որոնք հիմնականում տեղի էին ունենում Լոնդոնի արևելյան հատվածում: «Ջեք մարդասպան» անվանումը վերցված է թերթերին ուղարկված նամակներից մեկից, որում ինչ-որ անհայտ անձ պնդում էր, թե ինքն է մարդասպանը: Զոհերը, որպես կանոն, անբարոյականներ էին՝ կտրված կոկորդով և այլանդակված մարմնով: Որոշ դեպքերում դիակը հայտնաբերվում էր մարդասպանի հեռանալուց մի քանի րոպե անց: Ոստիկանությունը ուներ բազմաթիվ կասկածյալներ, սակայն չէր կարողանում գտնել որևէ փաստ՝ նրանցից ինչ-որ մեկին մեղադրելու համար: Ներկայումս կան նույնիսկ որոշ ենթադրություններ, թե մարդասպանը եղել է Ալբերտ Վիկտոր արքայազնը: Նույնիսկ ոստիկանության ժամանակակից մեթոդներով հնարավոր չէ լույս սփռել այս գործի վրա. մինչ օրս հայտնի չէ, թե ով է եղել այդ մարդասպանը:

2. Բերմունդյան եռանկյունի

Bermudatriangle-1

Բերմունդյան եռանկյունին Հյուսիսային Ատլանտյան օվկիանոսում գտնվող մի տարածք է, որտեղ կասկածելի պայմաններում անհետացել են բազմաթիվ ինքնաթիռներ և նավեր: Տարիներ շարունակ այս անհետացումները տարբեր կերպ են բացատրվել՝ եղանակային պայմաններ, այլմոլորակայինների կողմից առևանգումներ, ժամանակային խախտումներ և ֆիզիկայի օրենքների խաթարում:

Չնայած որ պարզվել է, որ նավերի և ինքնաթիռների անհետացումների մասին եղած տեղեկությունների և փաստաթղթերի մի մասը չափազանցեցված է, այնուամենայնիվ, այդ անհետացումների համար ոչ մի գիտական բացատրություն գոյություն չունի:

1. Թուրինյան պատանք

Sudarioface

Թուրինյան պատանքը սավան է, որի վրա չարչարանքներից մահացած մարդու հետքեր կան: Կաթոլիկների մեծամասնությունը գտնում է, որ դրանով ծածկված է եղել Հիսուս Քրիստոսի մարմինը: Ներկայումս պատանքը պահպանվում է Իտալիայի Թյուրին քաղաքում՝ Սուրբ Ջոն Բապտիստի տաճարում: Չնայած բազմաթիվ գիտական հետազոտություններին՝ ոչ ոք դեռևս չի կարողացել բացատրել, թե ինչպես է նկարը տպվել այդ սավանի վրա: Ածխածնի իզոտոպների քանակական հետազոտությունները ցույց են տալիս, որ պատանքը ստեղծվել է միջնադարում: Սակայն հավատացյալները գտնում են, որ ածխածնով հետազոտությունը ճիշտ է միայն այն իրերի համար, որոնք քայքայվում են, իսկ սավանը չի քայքայվում: Բացի Թուրինյան պատանքից՝ գոյություն ունի նաև մեկ այլ սավան, որի մասին հիշատակվում է նաև Աստվածաշնչում (Հովհ. 20:7). դա վարշամակն է, որը ծածկել է Հիսուսի գլուխը:

1999 թվականին Իսպանական Սինդոնոլոգիայի ուսումնասիրման կենտրոնի խմբի անդամ Մարկ Գուսկինը հետազոտեց այս երկու կտորների միջև եղած նմանությունը: Հիմնվելով պատմական, դատաբժշկական փորձաքննության, արյան կենսաքիմիայի (վարշամակի արյունը 4-րդ կարգ է) և հետքերի նմանության ուսումնասիրության տվյալների վրա՝ նա ենթադրեց, որ այս սավանները ծածկել են նույն մարդու գլուխը: Ավիոնամ Դանինը՝ Երուսաղեմի Իսրայելական Համալսարանից, համաձայնվում է Գուսկինի հետ և ավելացնում, որ պատանքի վրա հայտնաբերված փոշեհատիկները համապատասխանում են վարշամակի վրա առկա փոշեհատիկների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել