Panorama.am-ը գրում է.
«Ազատ Վրաստան» կուսակցությունը հայտարարել է, որ Նինոծմինդայի քաղաքային իշխանության 8 պաշտոնյաներ Հայաստանի քաղաքացիներ են: Կուսակցությունը կոչ է անում նրանց զրկել քաղաքացիությունից ու զբաղեցրած պաշտոնից: Այդ պահանջով կուսակցությունը դիմել է Վրաստանի արդարադատության նախարարությանը, Անվտանգության պետական ծառայությանը: Կուսակցությունը պնդում է, որ նրանք խախտել են երկրի Սահմանդրությունը:
Jnews-ի փոխանցմամբ, հայտարարության մեջ նշված են Սմբատ Կյուրեղյանի, Վաղինակ Արզումանյանի, Արարատ Նանայանի, Սեդա Դարբինյանի, Վաղինակ Ղազարյանի, Գրիգորի Շամիլյանի, Մկրտիչ Նանայանի, Անդրանիկ Մկրտչյանի անունները: Նրանցից վեցն ընտրվել են «Վրացական երազանք» կուսակցությունից, մեկը՝ «Վրաստանի հայրենասերներ» դաշինիքից, իսկ Արարատ Նանայանը տեղական իշխանության աշխատակից է: Կուսակցությունը պնդում է, որ նրանց անունները ներառված են եղել Հայաստանի ընտրողների ցուցակում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։