23-ամյա Սոֆի Քոքսը տառապում էր տրիխոտիլոմանիայով՝ մի հիվանդություն, որի ժամանակ անձն ակամա, բայց գիտակցաբար կամ անգիտակցորեն պոկում է մազերը, որի արդյունքում բավարարվածության զգացում է ունենում։ Բացի տրիխոտիլոմանիա ունենալուց՝ Սոֆին ուներ նաև տրիխոֆագիա։ Այս հիվանդությամբ տառապողներն էլ ուտում են իրենց պոկած մազերը։ Շատերն այս հիվանդությունը ճանաչում են «Ռապունցելի սինդրոմ» անվանմամբ։

Սոֆին անգամ չէր էլ գիտակցում, որ պարբերաբար իր իսկ մազերն ուտելը ոչ միայն վնասակար սովորություն է, այլև մի օր կարող է իրեն շատ լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել։

Առաջին տարօրինակ ցավերը Սոֆին զգաց, երբ հղի էր։ Այդ ժամանակ նա կարծում էր, որ դրանք նորմալ են հղի կանանց համար, սակայն անգամ ծննդաբերելուց հետո ցավերը չդադարեցին։ «Եկավ մի ժամանակ, երբ ինչ ուտում էի, միանգամից հետ էի տալիս, ուստի ոչինչ չէի կարողանում ուտել։ 2 տարում մոտավորապես 40 կգ նիհարեցի»,-հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է կինը։

Էնդոսկոպիկ հետազոտությունից հետո բժիշկներն ուղղակի ապշել էին․ նրա ստամոքսում մեծ մազակույտ կար։ «Կյանքումս երբեք նման բան չէ տեսել»,- անկեղծացել է մի բժիշկ։ Բանն այն է, որ մազակույտն այնքան մեծ էր, որ ստամոքսում ոչ մի կերպ չէր քայքայվում կամ մանր մասերի բաժանվում, որպեսզի դուրս գար օրգանիզմից։

Որոշ ժամանակ անց բժիշկները վիրահատեցին Սոֆիին՝ նրա որովայնից հանելով մազի մի հսկայական կույտ։ Այն կշռում էր 6 կիլոգրամ 300 գրամ։ Հետո կինը պատմել է, որ վիրահատությունից հետո իրեն միանգամից շատ լավ է զգացել։ Այժմ նա կարողանում է նորմալ սնվել, իսկ տրիխոտիլոմանիան ու տրիխոֆագիան, բարեբախտաբար, անհետացել են։

Ահա նաև լուսանկար, թե ինչ տեսք ուներ նրա ստամոքսից հանված մազակույտը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել