Ամանորը մոտենում է, և բոլորը շտապում են իրենց մտերիմների համար նվեր գնել: Իհարկե, յուրաքանչյուրին պետք է անհատական մոտեցում ցուցաբերել, սակայն կան բաներ, որոնք հաստատ ոչ ոքի պետք չի նվիրել Ամանորին:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում 15 նվեր, որ պետք չի նվիրել, եթե չեք ուզում փչացնել դիմացինի Ամանորը:

Հայելի

Առհասարակ, հայելի նվիրել խորհուրդ չի տրվում: Այն համարվում է խորհրդավոր իր և ասոցացվում է տարատեսակ դժբախտությունների, խնդիրների և տառապանքների արտացոլումով: Հետևաբար ավելի լավ է ոչ ոքի հայելի չնվիրել:

Ժամացույց

Ժամացույց նվիրելը նույնպես արգելքի տակ է: Համարվում է, որ այն նվերը ստացողի մոտ առաջացնում է ցայտնոտ, դրանից հետո նա շարունակ սկսում է ամեն տեղից ուշանալ և շատ բաներ չհասցնել:

Փող

Հիմնականում ժամանակի սղության պատճառով մարդիկ չեն հասցնում համապատասխան նվեր գնել և դրա փոխարեն փող են նվեր տալիս: Պարզվում է՝ երբեմն սա կարող է ֆինանսական խնդիրների նախանշան լինել, ուստի ավելի լավ է փորձել ինչ-որ լավ նվեր գնել:

Գուլպաներ

Գուլպաներ նվիրելուց առաջ մի պահ կանգ առեք և մտածեք՝ ինչ կզգայիք, եթե ձեզ գուլպաներ նվիրեին: Եվ եթե անգամ դուք կուրախանայիք նման նվերից, ավելի լավ է ամեն դեպքում նման նվեր դուք չանեք, քանի որ շատ քիչ մարդ կա, ով նման նվերից կուրախանա:

Գիրք

Գիրքը բավականին բարդ նվեր է այն առումով, որ կան մարդիկ, ովքեր գիրք են նվիրում, որպեսզի իրենք նվիրողի աչքերում խելացի երևան: Ամեն դեպքում, եթե որոշել եք գիրք նվիրել, ապա անհատական մոտեցում ցուցաբերեք և նվիրեք այնպիսի գիրք, որ հենց այդ կոնկրետ մարդուն հետաքրքիր կլինի: Իսկ եթե իմիջիայլոց եք դա անում, ապա ավելի լավ է՝ գիրք չնվիրեք:

Մարգարիտ

Ամեն տեսակ զարդ չէ, որ խորհուրդ է տրվում նվիրել: Օրինակ՝ մարգարիտը ժողովրդական խոսքի մեջ հաճախ անվանում են «ջրահարսի արտասուքներ» և այն ասոցացնում դժբախտության, անպատասխան սիրո հետ, ուստի ավելի լավ է մարգարտե զարդեր չնվիրել։

Դրամապանակ

Դատարկ դրամապանակ նվիրել չի կարելի, քանի որ համարվում է, որ այն կարող է աղքատության բերել: Եթե որոշել եք ամեն դեպքում դրամապանակ նվիրել, ապա մեջը ինչ-որ թղթադրամ կամ կոպեկ դրեք:

Սպասք

Սպասքը նույնպես լավագույն տարբերակը չէ, քանի որ այն կարող է չհամապատասխանել այն ստացողի ճաշակին: Եթե 100%-ով վստահ չեք, որ լավ գիտեք դիմացինի ճաշակը, ապա սպասք մի նվիրեք:

Դանակներ, պատառաքաղներ

Այս իրերի հետ կապված նույնպես կան ավանդույթներ և սնահավատություններ: Ծակող, կտրող իրեր նվիրել չի կարելի, քանի որ դրանք կարող են ընտանեկան գժտություններ և կռիվներ նախանշել:

Հողաթափեր

Սա էլ է գուլպաների շարքից: Հավատացեք, անգամ եթե դուք անձամբ նման նվերից կուրախանաք, շատ քիչ են նրանք, ովքեր նույն կերպ կարձագանքեն հողաթափեր նվեր ստանալուն:

Թաշկինակ

Ընդունված է համարել, որ թաշկինակ նվիրելը կարող է դժբախտություն բերել, այն խորհրդանշում է արտասուքներ, այսինքն՝ նվեր ստացողի կյանքում դրանից հետո կարող են այնպիսի դեպքեր կատարվել, որոնք արտասվելու առիթ կդառնան:

Շալ/շարֆ

Սա էլ ասոցացվում է շուտափույթ բաժանման հետ: Իհարկե, կարելի է նման սնահավատությունների հավատալ կամ էլ ոչ, սակայն ապահովության համար ավելի լավ է նման նվեր անելուց զերծ մնալ:

Սրբիչ

Եվ կրկին ոչ այնքան ուրախալի նվեր: Իսկապես դժվար է պատկերացնել մեկին, ով ուրախ կլինի սրբիչ նվեր ստանալով:

Մոմեր

Համարվում է, որ մոմերը իրենց մեջ կրում են բաժանման, բացասական էներգետիկա: Այդ իսկ պատճառով ավելի լավ է մոմեր չնվիրել, անգամ եթե դա գեղեցիկ ամանորյա հոտավետ մոմ է:

Ձեռնոցներ

Եվ ևս մի իր, որ համարվում է բաժանման և դժբախտության նշան, ուստի նման նվեր տալուց ավելի լավ է խուսափել:

Անգամ եթե դուք չեք հավատում նման սնահավատությունների, դուք չեք կարող վստահ լինել, որ այն մարդն, ում դուք նվեր եք անում նույնպես դրանց չի հավատում, ուստի ապահովության համար խորհուրդ է տրվում խուսափել վերոնշյալ 15 իրը նվեր տալուց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել