Ցեղասպանության օրվա հետ կապված երկու կարևոր անձնական նկատառում․

ա) Մարդու գիտակցությունը այնպես է կառուցված, որ նա չի կարող անկեղծորեն ողբալ 100 և ավել տարվա առաջվա մահերը: Դրա համար քրիստոնյաները և շիա մահմեդականները պարբերաբար ներկայացնում են համապատասխան իրադարձությունները, որպեսզի ընկալումը կենդանի լինի: Եվ ես չեմ «ողբում» թեկուզ և իմ մերձավորների զոհը: ԵՍ ՀԱՐԳՈՒՄ ԵՄ ԻՐԵՆՑ ՀԻՇԱՏԱԿԸ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՎՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԵՐ ՏՐՈՐՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔԸ:

բ) Իմ՝ չափից դուրս բարի հայրենակիցներին հիշեցնում եմ, որ երբեք չեմ լիազորել իրենց «ներել» իմ նախնիներիս ոչնչացրած և Հայրենիքիս զգալի մասը բռնազավթած պետությանը: Բարի եղեք թեկուզ և ձեր հետույքով, բայց ոչ իմ հաշվին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել