Armsport.am-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին ձմռանը թույլ չեն տա տեղափոխվել մեկ այլ ակումբ, հայտնում է «Bild»-ը:

Գերմանական ակումբի ղեկավարությունը ֆուտբոլիստին բաց չի թողնի տրանսֆերային պատուհանի ընթացքում` հույսեր կապելով մրցաշրջանի երկրորդ հատվածում նրա օգնության հետ:

Վերջերս տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ «Էվերթոնը» պատրաստ է Օբամեյանգի համար 60 մլն եվրո վճարել: ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր հայտնվել նաև այն մասին, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլն» ու «Չելսին»:

Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը 14 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 12 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել