Այս միջոցն այնքան օգտակար է, որ գործում է քնած ժամանակ և չի պահանջում ձեզանից լրացուցիչ գործողություններ:

Բաղադրիչները
- 2 թ/գ օրգանական մեղր
- 1 թ/գ դարչին
- 250 մլ ջուր
Պատրաստումը
Պարզապես եռացրեք ջուրը և նրա մեջ լցրեք դարչինը: Թողեք հովանա, այնուհետև ավելացրեք մեղրը: Համոզվեք, որ ջուրը տաք չէ, քանի որ այդ դեպքում մեղրը կկորցնի իր արդյունավետությունը, և կանհետանան սննդարար տարրերը:

Օգտագործումը
Խմեք խառնուրդի կեսը քնելուց առաջ, իսկ մյուս կեսը առավոտյան՝ հենց արթնանաք: Ընդամենը մեկ շաբաթից արդյունքը ձեզ կզարմացնի:
Դուք ոչ միայն կազատվեք ավելորդ քաշից, այլև կզգաք աննկարագրելի թարմություն և կլինեք էներգիայով լեցուն, ինչպես երբեք:

Զգուշացում. այս միջոցն օգտագործելուց առաջ համոզվեք, որ նշված բաղադրիչները ձեզ մոտ ալերգիկ ռեակցիա չեն առաջացնում և հակացուցված չեն այլ առողջական խնդիրների պատճառով: Խորհրդակցեք մասնագետի հետ նախքան օգտագործելը, որպեսզի չվնասեք ձեր առողջությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել