Armtimes.com-ը գրում է.

«Վրաստանի խորհրդարանի նոր կանոնակարգը, որը հնարավորություն է տալիս Վրաստանի քաղաքացիներին միաժամանակ ունենալ մեկ այլ երկրի քաղաքացիություն, ուժի մեջ է մտնում օրինագծի հրապարակումից անմիջապես հետո և ոչ թե 2018 թվականի նոյեմբերին»,- այս մասին այսօր կայացած լիագումար նիստում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:

Ինչպես հայտնում է aliq.ge-ն, Վրաստանի Սահմանադրության նախկին տարբերակի համաձայն՝ Վրաստանի քաղաքացին չէր կարող միաժամանակ այլ պետության քաղաքացի լինել: Վրաստանի քաղաքացուն երկրորդ քաղաքացիություն տրվում է միայն Վրաստանի նախագահի որոշմամբ, սակայն Սահմանադրության նոր տարբերակում այս կետն ամբողջությամբ փոխվում է:

Խորհրդարանը նախատեսում է փոփոխություններ մտցնել Սահմանադրության մեջ գարնանային նստաշրջանի երրորդ նիստում:

«Սահմանադրության անցումային սահմանումներին համապատասխան արձանագրություն կներկայացվի և փոփոխությունների հրապարակման դեպքում կհրապարակվի քաղաքացիության մասին նոր կանոն»,- ասել է Կոբախիձեն։

Հիշեցնենք, որ նախորդ Սահմանադրության հիման վրա 2015 թվականի դեկտեմբերին Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին զրկվել էր Վրաստանի քաղաքացիությունից, քանի որ Ուկրաինայի քաղաքացիութուն էր ստացել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել