Մարմնի բարձր ջերմաստիճանն օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է՝ ուղղված վարակների դեմ։ Այդ ընթացքում մարմնում գործարկվում են մեխանիզմներ, որոնք ճնշում են պատոգեն միկրոբների աճը։ Բժիշկները միաձայն խորհուրդ են տալիս որևէ հաբ չտալ երեխային, քան դեռ նրա ջերմությունը չի հասել 38-38.5 աստիճանի։

Իսկ եթե ջերմությունն, այնուամենայնիվ, ավելի է բարձրանում, դրա դեմ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել։

Ինչպես իջեցնել ջերմությունը

Իբուպրոֆենը, ասպիրինը և մյուս բոլոր ջերմիջեցնող հաբերն արդյունավետ են, սակայն մի շարք բացասական ազդեցություններ ունեն, որոնք առավել շատ արտահայտվում են երեխաների վրա։ Սակայն սա իրականում խնդիր չէ, քանի որ ջերմությունը կարելի է իջեցնել նաև առանց հաբերի։

  • 1:3 հարաբերակցությամբ խառնեք խնձորի քացախն ու ջուրը։ Ստացված լուծույթում թաթախեք բամբակի հիման վրա պատրաստված անձեռոցիկն ու դրանով տրորեք ճակատը, քունքերը, դաստակները, ձեռքերի ափերն ու ոտնատակերը։
  • Ճակատին ստացված լուծույթով կոմպրես դրեք և փոխեք այն տաքանալուն պես։
  • Առատ և տաք սնունդը նպաստում է առատ քրտնարտադրությանը և նվազեցնում է ջերմությունը։
  • Պարբերաբար օդափոխեք սենյակը։
  • Երեխայից հեռացրեք հագուստի ավելորդ շերտերը։

Բոլոր երեխաներն էլ տարբեր են. ոմանք հեշտ են տանում տաքությունը, իսկ որոշներն էլ ավելի ծանր են տանում այն։ Բացի այդ՝ պետք է միշտ հիշել, որ այս մեթոդն անօգուտ կլինի, եթե երեխայի մոտ որևէ լուրջ հիվանդություն կամ վարակ է։ Նման դեպքերում անհապաղ դիմեք բժշկի խորհրդատվությանը։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել