Ֆրանսիայում կարգելեն բջջային հեռախոսներից օգտվելը ոչ միայն դասերի ժամանակ, այլև ամբողջ ուսումնական օրվա ընթացքում։

2018 թվականի սեպտեմբերից Ֆրանսիայում պատրաստվում են լիովին արգելել տարրական և միջին դպրոցի աշակերտներին օգտվել բջջայիներից դպրոցի տարածքում։

Ներկայումս աշակերտներին արգելված է դասերի ժամանակ դրանց օգտագործումը, սակայն կա հավանականություն, որ նրանք հեռախոսով խոսելուց կզրկվեն նաև դասամիջոցներին։

Հայտնի չէ, թե այդ արգելքն ինչպես կաշխատի։

«Այժմ երեխաներն այլևս չեն խաղում դասամիջոցներին, նրանք պարզապես նայում են իրենց սմարթֆոններին, և կրթական տեսանկյունից դա խնդիր է»,- ասել է Ֆրանսիայի կրթության նախարար Ժան-Միշել Բլանկերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել