Լինում են հնազանդ, հարգալից էլֆեր, որոնք օգնում են Սանտա Կլաուսին փաթեթավորելու նվերներն ու հասցնելու դրանք երեխաներին։ Սակայն լինում են նաև անհնազանդ էլֆեր, որոնք միայն ծերուկի ուշադրությունը շեղում են գործերից իրենց սեքսուալ հագուստով։ Հենց այդպիսի էլֆի դերով է հանդես եկել երգչուհի Լեդի Գագան նախասուրբծննդյան երեկոյի ժամանակ։

«Անհնազանդ էլֆ»,- այդպես է բնութագրել իր կերպարը Գագան։ «Իսկ դուք այս տարի հնազանդների՞, թե՞ անհնազանդների թվում եք»,- հարցրել է երգչուհին Instagram-ում իր բաժանորդներին։

Չնայած առողջական խնդիրներին՝ Լեդի Գագայի համար անցնող տարին հաջող է եղել։ Աստղը նշանադրվել է իր բոյֆրենդի՝ Քրիստան Կարինոյի հետ։

Image result

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել