31-ամյա Քլինթոն Սթոթհարդն առցանց շփումի միջոցով խաբել է 15-ամյա աղջկան, ապա նաև նրա ընտանիքին՝ դեռահաս ձևանալով: Նա այն աստիճանի էր հաջողացրել արժանանալ նրանց վստահությանը, որ անգամ նրանց հետ հանգստի է մեկնում:

Պարզվում է՝ 15-ամյա աղջիկը նրա առաջին զոհը չէ: Նա թիրախավորել է նաև այլ դեռահաս աղջիկների՝ համոզելով նրանց, որ սեքսուալ բնույթի նկարներ ուղարկեն իրեն: Նրա 14-ամյա զոհերից մեկը 2 շաբաթվա ընթացքում 3000-ից ավելի զանգ ու հաղորդագորություն է փոխանակել նրա հետ:

Սթոթհարդն ընդունել է 4 մանկահասակի հանդեպ գործած 39 հանցագործություն, ինչի համար դատապարտվել է 6 տարվա ազատազրկման: Նրան դատապարտող դատավորը Սթոթհարդի մասին հետևյալ կերպ է արտահայտվել. «Շնաձուկ, որը լողում է համացանցի ջրերում երեխաներին որսալով»: Նրան օրենքով արգելել են բնակվել 18 տարեկանից փոքր տարիքի անձի հետ, ինչպես նաև ոստիկանությունն իրավունք ունի վերահսկելու նրա համացանցային ակտիվությունը:

Սթոթհարդի գործի հետաքննությունները ոստիկանությանը դուրս հանեցին մեկ այլ մանկապղծի վրա, ով 4 տարվա ազատազրկման էր ենթարկվել երեխաների հանդեպ սեքսուալ բնույթի հանցագործություններ իրականացնելու համար:

26-ամյա Օուեն Հոլը խաբել էր նույն 14-ամյա աղջկան, ում թիրախավորել էր Սթոթհարդը, և համոզել իր հետ սեռական հարաբերությունների մեջ մտնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել