Վերջերս համացանցում բոլորը քննարկում են 19-ամյա այս աղջկան, ով, ըստ տեղեկությունների, մեծաքանակ վիրահատություններ է ունեցել՝ Անջելինա Ջոլիին նմանվելու համար, սակայն արդյունքը նրա արտաքինը դարձրել է դիակի պես։

Նա իր տեսքով ինչ-որ չափով հիշեցնում է Ջոլիին, սակայն շատ դեպքերում լուսանկարներում երևում են դիմագծերի տարբերություններ, ինչը կասկած է հարուցում, որ լուսանկարները ֆոտոշոփի հետևանք են:

 Այս ամբողջ իրարանցման ընթացքում նրա համացանցային հետևորդների թիվը կտրուկ աճեց և գերազանցեց կես միլիոնը:

Իրականում նա Instagram-ում ունի մի քանի էջ, որտեղ տեղադրում է շատ լուսանկարներ՝ առանց դիմահարդարման և հավելյալ արտաքին փոփոխությունների:

Իհարկե, լուսանկարներից երևում է, որ նրա արտաքին տեսքի մեջ կա վիրահատական միջամտություն, օրինակ՝ քթի ձևի և շրթունքների հետ կապված, սակայն այնպիսի փոփոխություն, ինպիսին ներկայացվել է, իրականում չկա:

Հին գրառումներից մեկում նա ասում է, որ ցանկանում է լինել ոչսովորական և  որոշել է փորձել, թե ինչպիսին կարելի է լինել: Հենց այդ ժամանակից էլ սկսել է փորձեր կատարել ֆոտոշոփի միջոցով:

Նայեք և համոզվեք լուսանկարներում ֆոտոշոփի մեծ աշխատանքների առկայության հարցում․

  

Իհարկե, աղջիկը նաև բավականին վարպետորեն կարողանում է փոխել իրական դեմքը:

Չնչին փոփոխություններից մինչև զոմբիի նմանվելը նրա մոտ բավականին լավ է ստացվում, և նա հեշտ կերպով գտել է իրարանցում առաջացնելու և հայտնի դառնալու տարբերակը:

Ինչպես տեսնում եք, իրական կյանքում առանց դիմահարդարման և համակարգչային միջամտությունների նրա տեսքը բավականին նման է նորմալ մարդու արտաքինին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել