Ամեն օր ողջ աշխարհում մոտավորապես 350,000 երեխա է ծնվում, որոնցից յուրաքանչյուրը տարբերվում է մյուսից։ Ցավոք, ոմանք ծնվում են ֆիզիկական արատներով կամ մարմնի հավելյալ մասերով։ Օրինակ՝ ասում են, որ հայտնիներից Մերլին Մոնրոն ոտքի վրա վեց մատ է ունեցել, ինչը հետո հերքվել է․ դա ընդամենն ապատեղեկատվություն էր։ Բայց իրականում էլ, իհարկե, կան շատ մարդիկ, ովքեր ի ծնե ունեն մարմնի լրացուցիչ մասեր։

Ահա ձեզ ենք ներկայացնում 9 մարդու, ովքեր ծնվել են մարմի հավելյալ մասերով։

Երկգլխանի աղջնակը

people with extra body parts

Եգիպտոսում տարիներ առաջ երկգլխանի աղջիկ էր ծնվել, ընդ որում՝ երկրորդ գլուխն ապրում էր մյուսի ուղեղի հաշվին։ Վերջերս բժիշկները վիրահատական միջամտությամբ հեռացրին երկրորդ գլուխը, իսկ աղջիկը հիմա վերականգնողական փուլում է։

Ութ սրունքով երեխան

people with extra body parts

Այս երեխան էլ լույս աշխարհ էր եկել ընդհանուր առմամբ վեց ոտքով և երկու ձեռքով։ Բժիշկներն ասում են, որ իրականում երկու պտուղ է եղել արգանդում, որոնք չեն հասցրել լիովին բաժանվել և առանձին զարգանալ։

Կրկնակի մարմնով տղան

people with extra body parts

Հնդիկ այս տղան կրծքավանդակի վրա երկրորդ մարմին ուներ։ Բժիշկները նրան վիրահատել են, ու բարեբախտաբար, նա արդեն իրեն լավ է զգում։

Երկերեսանի երեխան

people with extra body parts

Չինացի այս երեխան էլ շատ հազվագյուտ հիվանդությամբ է լույս աշխարհ եկել․ նա կրկնակի երես ունի։

Կրկնակի մատներ

people with extra body parts

Կրկին չինացի այս փոքրիկի մոտ ձեռքերի վրա կա 15, իսկ ոտքերի վրա՝ 16 մատ։ 

Երկու քթով տղամարդը

people with extra body parts

Այս տղամարդու դեպքում մարմնի լրացուցիչ մասը ոչ թե կապված է բնական մուտացիայի, այլ բժշկական միջամտության հետ։ Բանն այն է, որ դժբախտ պատահարի հետևանքով նա կորցրել էր իր քիթը, իսկ բժիշկները որոշել էին նրա ճակատին քիթ աճեցնել, ապա այն փոխպատվաստել։

Կոտոշով տատիկը

people with extra body parts

Այս տատիկի հետ 2009 թվականին առեղծվածային բան կատարվեց․ ճակատի վրա հանկարծակի սկսեց կոտոշ աճել։

Երեք կրծքով կինը

Image result for Jasmine Tridevil

Սա էլ Ջազմեն Թրիդևիլն է, ով միշտ երազել է երկուսի փոխարեն երեք կուրծք ունենալ։ Տարիներ առաջ նա որոշեց իրականացնել իր երազանքը․ պլաստիկ վիրահատության միջոցով իր բնական երկու կրծքերի մեջտեղում երրորդ կուրծք ավելացրեց։

Երկու սիրտ ունեցող տղամարդը

people with extra body parts

Իտալիայում տարիներ առաջ ծնվել էր մի մարդ, ով երկու սիրտ ուներ։ 2010 թվականին նրա մոտ սրտի կրկնակի կաթված էր գրանցվել, սակայն նա փրկվել էր։ Մարդիկ կատակում էին, թե այսուհետ պետք է բոլոր մարդկանց սրտի հավելյալ փոխպատվաստում անել, որպեսզի բոլորը երկու սիրտ ունենան և կաթվածից չմահանան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել