Սերը գոյություն է ունեցել բոլոր ժամանակներում, և հնագետների կողմից հայտնաբերված կնոջ ու տղամարդու մնացորդները, որոնք համբուրվելիս մահացել են, միայն ապացուցում է դա: Հատկապես հետաքրքիր է այն փաստը, որ գտնված մնացորդների տարիքը գնահատվում է 2800 տարի:

Պեղումներն արվել  են Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Տապե Հասանլու կոչվող վայրում: Հազարավոր տարիներ առաջ այստեղ էր գտնվում հին պարսկական նույնանուն մեծ քաղաք: Ըստ տվյալների ուսումնասիրման՝ այստեղ մարդիկ բնակություն են հաստատել դեռևս նեոլիթյան շրջանից: Այդ ժամանակից ի վեր քաղաքն աստիճանաբար ընդարձակվել է, ենթարկվել հակառակորդների հարձակումների, սակայն վերջնականապես ոչնչացվել է մ.թ.ա. 9-րդ դարում հրդեհի հետևանքով: Ըստ պատմաբանների՝ դրանից առաջ քաղաքը զավթել են ուրարտական զորքերը: Բնակիչների մի մասը սպանվել է, իսկ մյուս մասին վերցրել են ստրկության:

Նախկին այս բնակավայր մարդիկ այլևս չվերադարձան, սակայն այն ամենահետաքրքիր վայրերից մեկը դարձավ հնագիտական պեղումների համար, որը թույլ էր տալիս հնէաբաններին ուսումնասիրել այստեղ մի ժամանակ ապրած մարդկանց մշակույթն ու ավանդույթները:

1972 թ. հնագետների խումբը այստեղ գտավ լավ պահպանված կմախքներ, որոնք մոտեցած էին իրար և վերջին համբույրն են ունեցել մահից առաջ: Մնացորդների անալիզը ցույց տվեց, որ նրանք մահացել են մ.թ.ա. 800 թվականին հրդեհի հետևանքով, որը տեղի է ունեցել ուրարտական զորքերի ներխուժման հետևանքով:

Ի սկզբանե կար վարկած, որ կմախքների տարիքը մոտ 6 000 տարեկան էր, սակայն այդ տեղեկությունը սխալական էր, և կրկին անգամ անցկացված ռադիոածխածնային հետազոտությունը ցույց տվեց, որ սիրահարների տարիքը կազմում է 2 800 տարի: Բացի այդ, մինչև վերջերս հայտնի չէր, թե կոնկրետ ում են պատկանում կմախքները՝ կնոջ և տղամարդու՞, թե՞ երկու տղամարդկանց: Սակայն վերջին տասնամյակում անցկացված մանրամասն ուսումնասիրությունները հաստատեցին, որ լուսանկարի ձախ հատվածում պատկերված կմախքը պատկանում է կնոջ, իսկ մյուսը՝ տղամարդու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել