Armtimes.com-ը գրում է.

2016 թվականի դեկտեմբերի 12-ին «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների միավորմամբ ստեղծվեց «Ելք» ընդդիմադիր դաշինքը: Դաշինքի անվան ընտրությունն ըստ ներկայացուցիչների բացատրվում է այսպես՝ Հայաստանը դժվար կացությունից, անհաջողությունից ազատելու հնարավորություն՝ միջոց, Հայաստանի վերելքի, դեպի վեր տանող վերընթաց ուղի:

«Ելք» դաշինքի մեկամյա գործունեության հետ կապված «Հայկական Ժամանակ»-ը զրուցել է դաշինքի անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հետ:

-Պարոն Մարուքյան, մեկ տարի առաջ ստեղծվեց «Ելք» կուսակցությունների դաշինքը: Այս մեկ տարվա գործունեության ընթացքում ի՞նչ ձեռքբերումներ ունեցավ դաշինքը:

-Կուսակցությունների միավորումը տեղի ունեցավ մի այնպիսի քաղաքական իրավիճակում, երբ տարբեր ուժեր փորձում էին իրենց ուժերը բյուրեղացնել, միանալ, գաղափարական հենքը միասնականացնել եւ փորձել դրանով խորհրդարանական ընտրություններում ճեղքում մտցնել: «Ելք» դաշինքը եղած դաշինքներից ամենահաջողվածն է, որ խորհրդարանական ընտրությւոններին իր ունեցած հնարավորությունների շրջանակներում մասնակցեց հաջողությամբ եւ Երեւանի քաղաքապետի ընտրություններին մասնակցեց կրկին շատ լուրջ հաջողություններ ունենալով:

«Ելք»-ը հաջողակ դաշինքն է նաեւ այն առումով, որ եթե նայենք մյուս դաշինքներին, ապա խորհրդարանական ընտրություններից հետո դրանք փլուզվել են: «Ելք» դաշինքը շարունակում է գործել ակտիվ եւ միասնական: Այս առումով հայկական քաղաքական համակարգի համար լուրջ փոփոխություն էր:

«Ելք» դաշինքի խորհրդարանում հայտնվելուց հետո մենք ունենք այնպիսի ֆրակցիա, որն ալտերնատիվ արտաքին քաղաքական մոտեցումներ ունի: Արտաքին քաղաքականության մեջ նախկինում ընդդիմադիր խորհրդարանական ուժերի մոտեցումները հիմնականում համընկել է իշխանության մոտեցումների հետ: Մեր մոտեցումներում չկա ուղղություն, որը կհամընկնի իշխանության հետ: Մենք ռեալ քաղաքական մոտեցումներ ենք բերել 6-րդ գումարման Ազգային ժողով: Օգտվելով առիթից շնորհավորում եմ «Ելք» դաշինքի անդամներին եւ այն 120 հազար քաղաքացիներին, ովքեր ձայն են տվել մեզ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել