Այսօր Էմինեմին ճանաչում են գրեթե բոլորը․ չէ՞ որ նա այն հազվագյուտ սպիտակամորթներից է, ով կայացել է ռեփի ոլորտում ու դարձել հայտնի ռեփեր, սակայն իրականում նրա ուղին հեշտ չի եղել։

Էմինեմի իրական անունը Մարշալ Բրյուս Մաթերս III է։ Ծնվելուց ընդամենը ամիսներ անց նրա հայրը լքեց մորը՝ ընտանիքի ճակատագիրը թողնելով բախտի քմահաճույքին։ Մոր հետ միասին Մարշալն ապրում էր աղքատության մեջ։ Ապրուստի միջոց հայթայթելու համար նրանք մի քանի անգամ տարբեր քաղաքներ տեղափոխվեցին և վերջում հանգրվանեցին Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում։ Այստեղ էլ նոր խնդիրներ առաջացան հենց իր՝ մանուկ Մարշալի համար։ Բանն այն է, որ Դետրոյթի բնակչության ճնշող մեծամասնությունը աֆրոամերիկացիներ էին, ովքեր երբեմն չէին հանդուրժում սպիտակամորթներին։

Related image

Ռասիստական անհանդուրժողականությունը դրսևորվում էր ամենուր։ Մորը ֆինանսապես օգնելու համար Մարշալն իր համար գործ էր գտել, սակայն աշխատավայրում ևս բռնության էր ենթարկվում։

Մի անգամ սպիտակամորթ Մարշալին դպրոցում այնպես էին ծեծել, որ ավելի քան մեկ շաբաթ հիվանդանոցում անգիտակից պառկած էր և ուշքի չէր գալիս։ Չնայած պարբերաբար բռնությունների ենթարկվելուն՝ Մարշալը չէր հանձնվում։Image result for young eminem

14 տարեկանում Մարշալն ու իր դպրոցական ընկերն սկսեցին ռեփ երգել։ Նրանց կեղծանունն էր «M&M» (Էմընդէմ), որը տարիներ անց ձևափոխվեց և դարձավ երգչի կեղծանունը՝ Էմինեմ։ Երկու ընկերները մասնակցում էին տարբեր մրցույթների և շատ հաճախ հաղթում, արժանանում տարատեսակ մրցանակների։

1987-ին նրա մորեղբայրն իրեն նվիրեց մի ձայներիզ, որն էլ մեծ դեր խաղաց ապագա երգչի ճակատագրի որոշման հարցում։ Մարշալը սկսեց ռեփ ոճի երգեր երգել, սակայն կրկին հանդիպեց խոչընդոտների։ Տեղի սևամորթ ռեփերների մոտ կար մի կարծրատիպ, թե սպիտակամորթները չեն կարող ռեփեր լինել։ Բայց Էմինեմին հաջողվեց հաղթել այդ ամենն ու արժանանալ հանրության սիրուն։

Related image

Ժամանակի ընթացքում արդեն Էմինեմ կեղծանվամբ հայտնի Մարշալն սկսեց բազմաթիվ առաջարկներ ստանալ։ Բազմաթիվ հաջողություններ և, իհարկե, ձախողություններ գրանցելուց հետո նա դարձավ աշխարհահռչակ ռեփեր։ Նրա երգերից շատերի բառերը կապված են հենց իր՝ մանուկ ժամանակ հանդիպած դժվարությունների ու փորձությունների հետ։

Related image

45-ամյա Էմինեմը մինչ այսօր թողարկել է 8 ալբոմ, իսկ ևս մեկը՝ «Revival»-ը, կթողարկվի ընդամենը մի քանի օր անց՝ դեկտեմբերի 15-ին։ Ռեփերի կարողությունն այժմ կազմում է մոտավորապես 190 միլիոն ԱՄՆ դոլար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել