Օրեր առաջ Menu.am-ը հայտարարել է նոր ակցիայի մասին՝ «գրազ» գալով հաճախորդների հետ, որ, դեկտեմբերի ընթացքում 22։00-ից սկսած, 3 ժամ անընդմեջ պատվերները Փոքր Կենտրոնում կառաքվեն ընդամենը 25 րոպեում կամ անվճար։   

«Այս ձմռանը մեր թիմը զինվել է նոր թերմոպայուսակներով, որոնք ոչ միայն պահպանում են անհրաժեշտ ջերմաստիճանը, այլև՝ լրացուցիչ տաքացվում, ձեռք ենք բերել նոր, տաք վերարկուներ մեր մոպեդիստների համար, իսկ ամենակարևորը մեր հաճախորդների համար այն է, որ մենք կրկնակի ավելացրել ենք վարորդ առաքիչների քանակը։ Այսպիսով՝ ամեն ինչ արված է, որպեսզի հաճախորդների պատվերները հասնեն ոչ միայն ժամանակին, այլ՝ ավելի շուտ։ «25 րոպե կամ անվճար» ակցիան դրա վառ օրինակն է»,- մեկնաբանեց Menu.am-ի տնօրեն Սևադա Բաղդյանը։

Համաձայն ակցիայի պայմանների՝ ամեն օր 22։00-ից մինչև 01։00-ն Mr. Gyros, Tumanyan Shaurma, Grill.am, OST, Mama Mia և KFC սննդի կետերից 25 րոպեում առաքում չստանալու դեպքում հաճախորդներին կվերադարձվի գումարը բոնուսի տեսքով, 24 ժամվա ընթացքում։

Ակցիայի մանրամասներին հնարավոր է ծանոթանալ ընկերության կայքում՝ նորություններ բաժնում կամ 010-222-000 համարով։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել