Իրանի արևելքում այսօր գրանցվել է 5.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Եվրոպական միջերկրածովյան սեյսմիկ կենտրոնի հաղորդած տվյալներին:

Նշվում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 40 կմ խորության վրա:

Նախօրեին 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել Իրանի և Իրաքի սահմանին:

Դեկտեմբերի 1-ին Իրանում գրանցված 5.9 մագնիտուդ երկրաշարժից տուժել էր 50 մարդ:

Հիշեցնենք, որ Իրանում նոյեմբերի 12-ի երեկոյան տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել էր 530-ի: Մոտ 70 հազար մարդ մնացել էր անօթևան:

Ավելի ուշ՝ նոյեմբերի 24-ին, Իրանի արևմուտքում 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, ինչի հետևանքով տուժել էր 36 մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել