
Ձեր ծննդյան ամսաթիվը կարող է շատ բան պատմել ձեր մասին: Ներկայացնում ենք հորոսկոպի յուրաքանչյուր նշանի նախընտրելի ամանորյա նվերն այս տարվա համար:
Խոյերին այս տարի հարկավոր են օգտակար և պիտանի իրեր, ինչպիսիք են խոհանոցային տեխնիկան, համակարգչային իրերը, թեմատիկ գրքերը:
Ցուլերն այս ամանորին սպասում են հարմարավետություն ստեղծող նվերների՝ անկողնային պարագաների, ծածկոցների, տաք հագուստի:
Երկվորյակներն իրենց ակտիվ կյանքի համար նախընտրում են ֆիտնեսի աքսեսուարներ, խելացի ժամացույց, լուսանկարչական ապարատ, տեսախցիկ:
Խեցգետինների համար ցանկալի կլինի սպա-սրահի կամ մերսման սրահի կտրոն, թատրոնի կամ սիրած խմբի համերգի տոմս նվեր ստանալը:
Առյուծները սիրում են ուշադրություն, այնպես որ, նրանց զարդեր, օծանելիք նվիրեք:
Կույսերի ռոմանտիկ նախընտրությունն ուղևորության տոմսն է:
Կշեռքները սիրում են ոչ միայն նվերը, այլև՝ փաթեթավորումը: Անակնկալ տուփը կգոհացնի նրանց՝ անկախ պարունակությունից: