Այս հատկանիշները երբեք չեն վրիպում տղամարդկաց աչքերից: Դրանք կնոջը դարձնում են ավելի ցանկալի, աչքի ընկնող և սեքսուալ:

Ինքնավստահություն։ Ամենագրավիչ գծերից մեկն է: Հավատացեք ձեր ուժերին, և տղամարդը կհասկանա, որ կարող է վստահություն գտնել ձեր մեջ: Նրանք սիրում են ինքնավստահ կանանց:

Եղեք ինքնատիպ։ Յուրօրինակությունն ու ինքնատիպությունը շատ գրավիչ են: Ավելացրեք ձեր կյանքին մի փոքր խենթություն: Փորձեք միշտ հետաքրքիր մնալ և չդառնալ բաց գիրք:

Թույլ տվեք մնա մի փոքր տարածք՝ երևակայության համար: Դա վերաբերում է նաև հագուստին: Շատ բաց հագուստը, գրեթե երևացող մարմինը դառնում են անհետաքրքիր: Թողեք՝ տղամարդիկ մի քիչ երազեն ու պատկերացնեն, թե ինչ է թաքնված նրբաճաշակ հագուստի տակ:

Իհարկե, կնոջ հաջողության գրավականը կանացիությունն է: Դուք ուղղակի պետք է ընդունեք ձեր կանացիությունը և չփորձեք լինել տղամարդ որևէ հարցում: Դուք կին եք, դուք թույլ եք, ուժը թողեք տղամարդկանց:

Փորձեք լուրջ հարցերում երեխայություն չանել: Մի խաղացեք զգացմունքների հետ, դա բնորոշ է դեռահասներին:

Խելացի մարդիկ միշտ են գրավիչ, խելացի կանայք՝ հատկապես: Եվ դիպլոմը ոչինչ չի ասում, կարդացեք, զարգացեք, փորձեք նոր բաներ ձեր կյանքում:

Չենք մոռանում արտաքին մասին: Խնամված և գեղեցիկ կանայք չեն կարող ստվերում մնալ: Տղամարդու բնազդը միշտ է ձգտում գեղեցկությանը:  

Միշտ եղեք դրական և կենսուրախ: Կյանքի հանդեպ սերն ապրելու ցանկություն է ներշնչում: Մարդիկ միշտ են ձգտում դեպի դրականը, իսկ տղամարդիկ երբեք անտարբեր չեն մնում կյանքը սիրող կնոջ հանդեպ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել