Ֆիլիպ Կիրկորովն այլևս ոչինչ չի ցանկանում լսել իր վաղեմի ընկերուհու՝ Լյուբա Ուսպենսկայայի մասին։ Լրագրողները պարզել են, որ աստղերի ընկերությունը խաթարվել է ֆինանսական հարցի պատճառով։

Նախկինում նրանց միջև կարճ սիրավեպ է եղել, որն ավարտվել է ամուր ընկերությամբ։ Աստղերը բազմիցս աշխատել են համատեղ նախագծերի վրա, իսկ ընդամենը մի քանի ամիս առաջ երգչուհին հանդես է եկել փոփ արքայի հոբելյանին։

Երեկ երգիչն անսպասելիոեն խնդրել է այլևս չհիշատակել իր մոտ Ուսպենսկայայի մասին և հայտարարել է, որ իրեն շատ է վիրավորում այն, որ ընկերները զբաղվում են գրագողությամբ։

Հայտնի է դարձել, որ խոսքը Կիրկորովի կարաոկե-բարի մասին է։ Վերջերս Լյուբան նույնպիսի հաստատություն է բացել, և նրա նախկին ընկերը կարծել է, որ Լյուբան ցանկանում է խլել հաճախորդներին։

Ուսպենսկայան լրագրողների հետ զրույցում նշել է, որ չէր կարող ենթադրել, որ իր ձեռնարկատիրական գործունեությունը կարող է այդքան բացասական արձագանք առաջացնել։ Երգչուհին կարծում է, որ գլխավոր խնդիրը նրանումն է, որ իր մոտ բիզնեսն ավելի լավ է ընթանում, քան Ֆիլիպի մոտ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել