Չնայած նրան, որ բոլոր մարդիկ էլ գիտեն վերամշակված մթերքների վնասակարության մասին, դրանք, միևնույն է, մնում են մեր ճաշացանկում։ Վերամշակված մթերները, ֆասթ-ֆուդը, գենետիկորեն մոդիֆիկացված բանջարեղենն ամեն օր միլիոնավոր մարդկանց առողջություն են վնասում։ Դրանք ծայրաստիճան ազդում են մարդու օրգանիզմի pH բալանսի վրա։
Մարդու օրգանիզմը ստեղծված է այնպես, որ ալկալիական լինի, սակայն մենք դեմ ենք գնում մեր բնությանն ու ձգտում են թթվային մթերքների, իսկ այդ թթուները վնասակար ազդեցություն են ունենում մեր իմունային համակարգի վրա՝ մեզ վարակների հանդեպ առավել խոցելի դարձնելով։
BlogNews-ը Ձեզ է ներկայացնում աշխարհի լավագույն ալկալիական մթերքները, որոնք պարբերաբար օգտագործելը կօգնի կանխել քաղցեկի, ճարպակալման ու սրտանոթային հիվանդությունների զարգացումը։
Ալկալիական մթերքներ
Տերևավոր բազուկ
Սա ամենահզոր ալկալիական մթերքներից է, որը կպաշտպանի Ձեր օրգանիզմը տարատեսակ վարակներից, բակտերիաներից և ազատ ռադիկալներից։
Սեխ
Սեխի pH-ը հավասար է 8.5-ի, ինչը չափազանց լավ է օրգանիզմի համար։ Ավելացրեք այս մթերքը Ձեր ճաշացանկում և ավելի առողջ կլինեք։
Հնդկաձավար
Եթե միչև այս պահը չեք օգտագործել հնդկաձավար, ապա սա սկսելու ամենաճիշտ ժամանակն է։ Դրա սննդարար բաժինը Ձեզ ամբողջ օրվա համար էներգիա կմատակարարի։ Դա նաև կօգնի ամրապնդել սրտանոթային համակարգն ու օպտիմալացնել դրա աշխատանքը։
Ձիթայուղ
Ձիթայուղը պարունակում է ավելի շատ E վիտամին ու մոնոհագեցած ճարպեր, քան մնացած բոլոր մթերքները։
Կտավատի սերմեր
Այս սերմերը հագեցած են ալկալիական մասով, հարուստ են E վիտամինով և ցելյուլոզայով։ Դրանք նաև օժտված են անհավանական հակաբորբոքային հատկություններով։
Ալկալիական այլ մթերքներ
- Ավոկադո
- Բանան
- Հատապտուղներ
- Գազար
- Սխտոր
- Բրոկոլի
- Խաղող
- Անանաս
- Կիտրոն
- Բրյուսելական կաղամբ
- Կաթնամթերք
- Գունավոր կաղամբ
- Գրեյպֆրուտ
- Ջրիմուռներ
- Վարունգ
- Մաղադանոս
- Մանգո
- Սպանախ
- Նարինջ
- Պապայա։