«Ռեալիթի-շոուի նոր սերիայում Քիմ Քարդաշյանը խոսել է իր երեխայի փոխնակ մոր հետ իր հարաբերությունների մասին: Միաժամանակ նա ասել է, որ հարմար կնոջ փնտրտուքները շատ բարդ են եղել»,- գրում է Liza-ն:

Սակայն Քիմը չի պատրաստվում հայտնել այդ կնոջ անունը կամ այլ մանրամասներ՝ նրա անձը չբացահայտելու համար:

«Ես անկեղծորեն նրան շնորհակալ եմ, որ այդքան բարի և անձնազոհ է: Եվ հաստատ նրա անունը գաղտնի կպահեմ, չեմ ուզում, որ մարդիկ իմանան նրա մասին: Հակառակ դեպքում նրանք կհետապնդեն նրան, իսկ նա բոլորովին ուրիշ աշխարհից է և չգիտի՝ իրեն ինչպես պահի այդպիսի իրավիճակներում»,- ասել է Քարդաշյանը: Քիմը նաև խոստովանել է, որ փոխնակ մոր դիմելու որոշումն ինքը դժվարությամբ է ընդունել: Նա մինչև հիմա աշխատում է համակերպվել մտքին, որ չի զգում իր փոքրիկին:

«Ինձ շատ է տխրեցնում, որ ես չկարողացա ինքս կրել երեխային: Ես գնում եմ բժշկի հետ բոլոր հանդիպումներին և աշխատում եմ իմանալ բոլոր մանրամասները, բայց այնքան տարօրինակ զգացողություն է, որ ստիպված ես լինում հոգ տանել ոչ քո մասին և ներկայության հավասարակշռություն փնտրել նրանց կյանքում»,- պատմել է Քիմը:

37-ամյա Քարդաշյանը հիմա հոգ է տանում կնոջ մասին, ով կրում է իր երեխային և կանի հնարավոր ամեն բան, որպեսզի ծննդաբերությունից հետո այդ կնոջ համար առավելագույնս հարմարավետ լինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել