Ներկայումս Հյուսիսային Կորեայում ակտիվորեն զարգանում է կենսաբանական զենքի մշակման ծրագիր: Այս մասին գրում է Washington Post-ը՝ հղում անելով փորձագետներին և սեփական աղբյուրներին հետախույզների շրջանում:

Նշվում է, որ դեռրևս 2006 թ.՝ Հյուսիսային Կորեայում միջուկային զենքի առաջին փորձարկումից 5 ամիս առաջ, ամերիկյան հետախուզությունը Կոնգրեսին հայտնել է, որ Հյուսիսային Կորեան գաղտնի կենսաբանական զենք է մշակում:

Ավելի վաղ ոչ պաշտոնական տեղեկություններ են հայտնվել, որ Փխենյանը սիբիրյան խոցի և ծաղկախտի սպորներ ունի: Տեղի մասնագետների տեխնիկական հմտությունները չեն բավարարել լիարժեք զենք ստեղծելու համար: Բայց ներկայումս Հյուսիսային Կորեան, հնարավոր է, ստեղծել է հիմքային կենսատեխնոլոգիական ենթակառուցվածք:

«Հյուսիսային Կորեան ջանասիրաբար շարժվում է դեպի անհրաժեշտ սարքավորման ստացում, որը հնարավոր կլինի օգտագործել կենսաբանական զենքի ծրագրի զարգացման համար՝ ձեռնարկություններից, որոնք կկարողանան մեծ քնակությամբ միկրոօրգանիզմներ արտադրել մինչև գենետիկ մոդիֆիկացիաների վրա մասնագիտացող լաբորատորիաներ»,- ասվում է The Washington Post-ի նյութում:

Բացի դրանից՝ Հյուսիսային Կորեան իր հետազոտողներին ակտիվորեն ուղարկում է արտասահման միկրոկենսաբանության ոլորտում գիտնականի աստիճան ստանալու համար: Ամերիկացի փորձագետներն անհնագստացած են Փխենյանի ակտիվացումից, նրանք պնդում են, որ ծրագրի հաջողության դեպքում Հյուսիսային Կորեայի համար դժվար չի լինի կենսաբանական պաթոգենների արտադրությունը զնագվածային դարձնելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել