Այսօր արդեն անդրադարձել ենք Ֆեյսբուքի ֆրանսիական հարթակում տարածված տեսանյութին, որտեղ բեռնատարի հայ վարորդի փորձառության շնորհիվ հնարավոր է եղել խուսափել խոշոր ավտովթարից։ Օգտատերերը լայն քննարկում էին ծավալել՝ կարծելով, որ դեպքը տեղի է ունեցել Ֆրանսիայում, իսկ վարորդն էլ ազգությամբ իսպանացի է։

BlogNews-ը զրուցեց տեսանյութի հերոս վարորդի՝ 39-ամյա Աշոտ Մինասյանի հետ և հետաքրքիր մանրամասներ իմացավ։ Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ին, երբ հերթական բեռն էր տեղափոխում Ռուսաստանի Դաշնություն։ Դիլիջանի հայտնի ոլորաններն ձյան0 տեղումներից հետո այդպես էլ չէին մաքրվել, ու քիչ մնաց, որ մեքենան, շրջադարձի ժամանակ սառույցի վրա սահելով, դուրս գար երթևեկելի հատվածից։ 25 տարվա վարորդական փորձով Աշոտ Մինասյանը կարողացավ խուսափել վթարային իրավիճակից ու առանց լուրջ միջադեպի կանգնեցրեց բեռնատարը։

Աշոտի հետ զրույցում նա անթաքույց դժգոհություն հայտնեց Հայաստանի ճանապարհների վերաբերյալ՝ հատկապես ձմռան ամիսներին։ Նրա խոսքով՝ -15 աստիճանի պայմաններում Ռուսաստանի ճանապարհները շատ ավելի մաքուր են ու առանց սառույցի, քան Հայաստանինը։

-Հայաստանում ճանապարհ մաքորղ չկա։ Վերին Լարսը հիմա ավելի հեշտ ենք անցնում, քան մեր Դիլիջանը։ Հայաստանի ճանապարհները ձմռանը չմաքրվելու ցուցանիշով աշխարհում առաջինն են,- զրույցը եզրափակեց Աշոտը։

Ստորև ներկայացնում ենք հայտնի տեսանյութն ու լուսանկարներ.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել