Թարմ, հետաքրքիր, կլանող ու երիտասարդական. ստանդարտներից դուրս սիթքոմը միանգամից սիրվեց հեռուստադիտողի կողմից: «Ոսկե դպրոց»-ի առաջին եթերաշրջանը շուտով մոտենալու է ավարտին: Այդ առիթով BlogNews.am-ը ներկա եղել նկարահանման հրապարակում, զրուցել սիրված կերպարների հետ ու բացահայտել որոշ մանրամասներ:

 Մհեր

«Ինձ հեռուստադիտողը հիշում է դեռ «Քարե դարդ» սիթքոմից: Այստեղ մարմնավորում եմ Պարույրի կերպարը, որը վերցված է մեր իրականությունից: Կարծում եմ՝ բոլորի շրջապատում էլ կան այնպիսի բնավորությամբ մարդիկ, որոնք ուզում են լիդերների հետ շփվել ու ընկերություն անել: Կերպարիս հաջողությունը ես պայմանավորում եմ  նրանով, որ մաս եմ կազմում սցենարական աշխատանքի, այսինքն՝ գրողներից մեկն էլ ես եմ: Նկարահանումներն անցնում են շատ հետաքրքիր ու հաճելի մթնոլորտում: Անկեղծ՝ տխրել ենք, որ մոտենում է եթերաշրջանի ավարտը»:

Իսկ ինչպիսի՞ աշակերտ է եղել Մհերը դպրոցական տարիներին. «Դպրոցում ինձանից էին արտագրում, ես էլ արտագրել էի ուրիշից: Միշտ եղել եմ նախավերջին տեղը նստողը. չգիտեմ` իրականում դա գերազանցիկն էր, միջակը, թե ծույլը»:

IMG (4) copyIMG (6) copyIMG (9) copyՎահե-Բոնի

««Ոսկե դպրոց»-ի Բոնին. սովորաբար մարդիկ փողոցում ինձ այսպես են ճանաչում: Կերպարիս անունով՝  որպես Մաքս, այսքան ժամանակ դեռ մեկն է ճանաչել: Մաքսը սիրահարված է Անիին, սակայն նրա սերն անպատասխան է, ու նա ամեն կերպ փորձում է գրավել դասընկերուհու սիրտը, երբեմն նույնիսկ հիմար տարբերակներ է ընտրում, բայց անկեղծորեն փորձում է: Անին էլ իր հերթին սիրում է Դավիթին, բայց այդ մասին չի բարձրաձայնում: Դպրոցական տարիներին ինքս այդպիսի սիրային եռանկյունում չեմ հայտնվել, չնայած  սիրահարված եղել եմ ու չեմ ասել զգացմունքներիս մասին: Փակագծերը չեմ ուզում բացել, բայց լինելու է շատ հետաքրքիր, հատկապես վերջին սերիաները. մարդիկ շատ հետաքրքրված են ոսկիների ճակատագրով: Ովքեր դեռ մինչև հիմա չեն նայել սիթքոմը, կարող են այսօրվանից սկսած ուղղել «սխալը»»:

Պարզվում է՝ Բոնին էլ դպրոցում գերազանցիկ աշակերտ չի եղել. «Դպրոցում գերազանցիկ չեմ եղել: Չէի էլ մտածում դերասան դառնալու մասին: Երազում էի ֆուտբոլի ու բոքսի մասին, բայց չեմ հաճախել ոչ մի սպորտաձևի: Մերոնք ինձ չէին տանում, որովհետև չէին ուզում, որ ծեծեին: Փոքր տարիքում էլ փոքրամարմին էի, ու մտածում էին, որ բոլորն ինձ կհաղթեն»:

IMG (17) copyIMG (18) copyIMG (29) copy

  Հայկ

««Կայարան»-ից հետո սա հեռուստատեսային իմ երկրորդ նախագիծն է: Դպրոցական տարիներին կարգապահ աշակերտ եմ եղել, ու նկարս՝ որպես գերազանցիկի, փակցված է եղել դպրոցի պատին: Նկարահանումներն ինձ  հիշեցնում են պատանեկան չարաճճիություններն ու ուսուցիչներիս: Իսկ ահա կերպարս՝ Բագրատը, իմ հակապատկերն է՝  անկարգ, երես առած, մի քիչ լկտի ու ցուցամոլ: Երբ ինձ գրում են դպրոցական տղաները, հասկանում եմ, որ շատ-շատ է տարածված Բագրատի տեսակը: Նա ստանում է այն, ինչ իրեն պետք է: Դպրոցի ամենասիրուն աղջիկը նրա ընկերուհին է, ինչը նրան պարծենալու առիթ է տալիս: Թե ինչպես է ստացվում խաղս, պետք է գնահատի միայն հեռուստադիտողը»:IMG (15) copyIMG (11) copyIMG (22) copyՆյութը՝ Էմմա Վարդանյանի
 Լուսանկարները՝ Շաքե Արմենիի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել