Aysor.am-ը գրում է.

Նախագահի հորդորն ուղղված էր նրան, որ ժամանակ առ ժամանակ բոլորը ձգված աշխատեն, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով նախագահի այն հայտարարությանը, որ շատ համայնքապետեր չարաշահում են իրենց պաշտոնն ու այն օգտագործում շահույթ ստանալու համար, ու նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն դրա համար։

«Եղել են ահազանգեր, որոնց մասին մենք բոլորս գիտենք, բայց դրանց հետևից գնացող չի եղել։ Նախագահն ասում է, որ այսուհետ գործընթացն իր հունով ընթանալու է», - նշեց նա։

Դիտարկմանը, թե ինչո՞ւ են այդ դեպքերը կոծկվել ու 2018-ից նոր պետք է դրանց դեմն առնել, Ռուստամյանն ասաց.

«Եղել են նման մարդիկ ու չեն բռնվել, պատաճառները գիտենք, թե որտեղ են թացնված։ Եթե մենք ունենք արդարադատություն, որտեղ մեկ անձով է ամեն ինչ պայմանավորված, այդպես էլ պետք է լիներ։ Նման դրսևորումները նոր Հայաստանում չեն լինելու։ Համակարգն այնպիսին է լինելու, որ վերահսկողները շատ են լինելու, մի հոգի չի լինելու»։

Ռուստամյանն ընդգծեց, որ սա պարզապես հայտարարություն չէր, որը պետք է կյանքի կոչվի, ապա հավելեց, որ մշակվելիք գործառույթները թույլ կտան բացառել նման դրսևորումները։ 

Հարցին, թե եթե կան այդպիսի համայնքապետեր, ինչո՞ւ չունենք քրեական գործեր, պատգամավորը նշեց. «Նախագահը քրեական գործեր հարուցելու իրավասություն չունի, բայց նորմալ է, որ խոսի այս մասին։ Կարծում եմ՝ սա նախազգուշացում է բոլոր նրանց համար, ովքեր պետք է վեր հանեն այս դեպքերն ու իրավական հետաքննություն սկսվի»։

Ճշգրտող հարցին, թե արդյոք այս հայտարարությունից հետո իրավական մարմինները պետք է զբաղվեն այս հարցով, Ռուստամյանը նշեց.

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել