Տավարի թարմ մսից պատրաստվող հայկական այս կերակուրը տոնական սեղանների զարդն է, ուստի այս բաղադրատոմսը, կարծում ենք, պետք կգա ձեզ նախատոնական պատրաստությունների շրջանում: Այն պատրաստելը բոլորովին դժվար չէ:

Ձեզ հարկավոր կլինի

1կգ տավարի թարմ ֆարշ,

1 ձու,

1 բաժակ ջուր,

2 թ/գ աղ,

3ճ/գ օղի կամ կոնյակ,

3-4 ճ/գ օսլա:

1 գլուխ սոխ (ըստ ճաշակի)

Պատրաստումը

Աղը լցրեք ջրի մեջ, թող լուծվի, ապա լցրեք ֆարշի վրա և ձեռքով կամ բլենդերով լավ հարեք, այնուհետև լցրեք ձուն և կրկին հարեք: Ավելացրեք օղին, օսլան և, ցանկության դեպքում, նաև մանրացրած սոխը:

Ծածկեք զանգվածը պոլիէթիլենային տոպրակով և դրեք սառնարան 20 րոպե: Հանեք սառնարանից և եփեք եռացող ջրի մեջ, ինչպես ցույց է տրված տեսանյութում:

Պատրաստման մնացած մանրամասներին նույնպես ծանոթացեք տեսանյութի միջոցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել