Tert.am-ը գրում է.

Ուկրաինայի գլխավոր դատախազության և հակակոռուպցիոն գերատեսչությունների միջև առկա կոնֆլիկտը կարող է հանգեցնել պատերազմի, որին զոհ կդառնա ամբողջ երկիրը, ТСН-ի եթերում ասել է Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազության ղեկավար Նազար Խոլոդնիցկին:

«Կոռուպցիայի դեմ իրական պայքար տանելու փոխարեն, մենք իրար հետ ենք պայքարում»,-ասել է Խոլոդնիցկին՝ մեկնաբանելով իր ղեկավարած կառույցի, Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի ու Գլխավոր դատախազության միջև առկա հակասությունները:

Միևնույն ժամանակ, Խոլոդնիցկին նշել է, որ պաշտոնական Վաշինգտոնին ստեղծված իրավիճակը չի գոհացնում:

«Առաջին «մեսիջը», որ ստացանք Պետքարտուղարությունից, հետևյալն էր.«Մենք ձեզ 1000%-ով աջակցում ենք: Բոլոր կոնֆլիկտները պետք է իրավական ճանապարհով լուծվեն»»,-ասել է պաշտոնյան:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել