Tert.am-ը գրում է.

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն անցած շաբաթ հրապարակեց 2016 թվականի աղքատության ցուցանիշները։ 2016թ., ինչպես և նախորդ յոթ տարիների ընթացքում, Հայաստանում աղքատության մակարդակը գերազանցել է 2008թ. արձանագրված ցուցանիշները 1.8 տոկոսային կետով (27.6%): Ստացվում է՝ 2016թ. աղքատությունը Հայաստանում գրեթե չի նվազել։

Տնտեսագետ Արամ Կայֆաջյանը կարծում է, որ աղքատության մակարդակի այս տվյալները մտահոգիչ են, բայց ամենամտահոգիչն այն է, որ «վերջին տասը տարիները կորած էին Հայաստանի տնտեսական զարգացման տեսանկյունից»։

«Գնողունակությունը, ՀՆԱ-ն գրեթե նույն մակարդակի վրա են, ինչ տասը տարի առաջ: Դրա պատճառները և՛ օբյեկտիվ են, և՛ սուբյեկտիվ։ Կան և՛ կառավարման խնդիրներ, և՛ գլոբալ խնդիրներ: Այդ երկու պատճառներով էլ ունենք այն, ինչ ունենք՝ կորցրած 10 տարի, որը շատ կարևոր ժամանակաշրջան էր ու հանգեցրել է նաև արտագաղթի, իսկ մյուս հարցերն ինչ-որ չափով լուծվող կամ հաղթահարելի են»,-ասաց տնտեսագետը:


Արամ Կայֆաջյանի կարծիքով` գնողունակության աճը աշխուժություն կբերի տնտեսության բոլոր բնագավառներում: Tert.am-ի դիտարկմանը, թե աղքատության նման մակարդակի դեպքում ի՞նչ միջոցներով պետք է հասնել տնտեսական աշխուժության, տնտեսագետը պատասխանեց.

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել