Մալավիի բնակիչներն այնքան են խենթացել, որ խմբավորումներ են հավաքում՝ պայքարելու վամպիրների դեմ: Ոստիկանությունը ձերբակալել է արդեն 140 նմանատիպ «հերոս» պայքարողի: Դեռ հայտնի չէ, թե ինչու են նրանք նման բան անում, բայց այդ քայլերը հանգեցրել են մասսայական խուճապի:

Նրանք ուղղակի քայլում էին փողոցում և հարձակվում բոլոր այն մարդկանց վրա, ում անհիմն համարում էին վամպիր: Մեծ քանակով մարդ է վնասվել, շատերը զոհվել են: Հոկտեմբերի 18-ին նրանք կասկածյալ վամպիրին ողջ-ողջ այրել են խարույկի վրա: Ոստիկանությունն ամեն կերպ աշխատանքներ է տանում՝ վանհելսինգյան հերոսներին կանգնեցնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել