168.am-ը գրում է

Ռեժիսոր Քվենտին Տարանտինոն պրոդյուսեր եւ ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսի հետ միասին նոր լիամետրաժ ֆիլմ է նկարահանելու «Աստղային ուղի» նշանավոր հեռուստասերիալի մոտիվներով: Այդ մասին դեկտեմբերի 4-ին հայտնել է Hollywood Reporter հանդեսը:

Հրատարակության տեղեկությունների համաձայն՝ երկու կինեմատոգրաֆիստներն էլ նկարահանումները պլանավորում են կատարել Paramount Pictures կինոստուդիայի հարթակներում: Տարանտինոն ակնկալում է ստանալ կինոնկարի ռեժիսուրայով զբաղվելու իրավունքը:

Հանդեսը հիշեցնում է, որ Աբրամսը փաստորեն վերածնեց հանդիսատեսների հետաքրքրությունը սերիալի նկատմամբ՝ 2009 թվականին նկարահանելով «Աստղային ուղի» ֆիլմը եւ 2013 թվականին հաջողությունն ամրապնդելով «Սթարթրեք. Հատուցում» շարունակությամբ:

Ռեժիսորը պակաս ուշադրություն չի հատկացնում «Աստղային պատերազմների» նախագծին, որի իրավունքների սեփականատերը ռեժիսոր Ջորջ Լուկասի կողմից հիմնված Lucasfilm կինոստուդիան է: Աբրամսն ստեղծել է «Աստղային պատերազմներ. ուժի զարթոնքը» լիամետրաժ ժապավենը, եղել է «Աստղային պարերազմներ. վերջին ջեդայներ»-ի պրոդյուսերը եւ նկարահանելու է «Աստղային պատերազմներ. էպիզոդ 9-րդ»-ը, որոնք էկրաններ կբաձրանան 2019 թվականին:

Paramount Pictures-ն ավելի վաղ հայտնել է «Աստղային ուղի» թվով չորրորդ լիամետրաժ ֆիլմի նկարահանումներով զբաղվելու պլանների մասին: Դրանում դերասան Քրիս Փայնը կրկին պետք է մարմնավորի կապիտան Քիրքին, իսկ Քրիս Հեմսվորթը՝ նրա հորը: Բայց կինոստուդիան չի բացահայտում, թե ինքն ում է վստահելու ժապավենի ռեժիսուրան: Ֆրանշիզայի նախորդ մասը՝ «Սթարթրեք. անվերջությունը», քննադատների կողմից ընդունվել էբարյացակամորեն, սական համաշխարհային վարձույթում հավաքել է միայն 343,4 մլն դոլար: Դա ավելի քիչ է, քան ցանկացած նախորդ մասը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել