Tert.am-ը գրում է․

«Եվրատեսիլ 2017» համաեվրոպական երգի մրցույթի հաղթող Սալվադոր Սոբրալը սրտի փոխպատվաստման վիրահատություն է տարել:

Ինչպես հայտնում է metro.co.uk-ը, վիրահատությունն անցկացվել է Պորտուգալիայի մայրաքաղաք Լիասաբոնում: Բժիշկները մանրամասնել են, որ 27-ամյա Սոբրալի սիրտը փոխպատվաստվել է դեկտեմբերի 8-ին:

Ներկայում երգիչը գտնվում է վերականգնողական փուլում: Հայտնի է, որ դրանից առաջ նա երեք ամիս հիվանդանոցում է անցկացրել՝ սպասելով վիրահատությանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել