Հասարակության մեջ ընդունված է կարծել, որ տղամարդը պետք է հաջողակ, անվախ և ուժեղ լինի, սակայն դա հերթական շփոթմունքն է, որը տարածվել է զանազան հորդորների և սուտ փաստերի պատճառով։ Տղամարդը առաջին հերթին մարդ է, ով ունի իր կոմպլեքսներն ու վախերը։

Այսօր BlogNews-ը Ձեզ է ներկայացնում 10 գաղտնի վախեր, որոնք ունեն բոլոր տղամարդիկ, սակայն հմտորեն թաքցնում են դրանք։

Գումար

мужские комплексы
Ֆինանսական կարգավիճակը յուրաքանչյուր տղամարդու համար մեկ գլխացավանքն է, քանի որ ընտանիք պահելու հոգսը հիմնականում նրանց ուսերին է։ Այդ պատճառով շատ տղաներ անգամ հարաբերություններ չեն սկսում, մինչև չեն սկսում բավականաչափ գումար վաստակել։

Մարմնի տեսք

мужские комплексы
Տղամարդիկ ցույց չեն տալիս գեղեցիկ մարմին ունենալու մոլուցքը, սակայն ինչպես և կանայք, նրանց ցանկանում են գեղեցիկ ու մարզված մարմին ունենալ։

Հասակ

мужские страхи
170սմ-ից ցածր հասակ ունեցող բոլոր տղամարդիկ շատ ծանր են տանում իրենց կարճահասակությունը։

Մրցակցություն

мужские комплексы
Տղամարդիկ նույնպես մրցում են և շատ ծանր են տանում այն փաստը, որ կողքինը կարող է ինչ-որ առումով ավելի լավը լինել, քան իրենք։

Փորձի բացակայություն աղջիկների հետ հարաբերություններում

мужские комплексы
Շատերին թվում է, որ տղամարդիկ սիրում են գլուխ գովել և խոսել իրենց ու աղջիկների կապերի մասին, սակայն իրականում նրանք այդ ամենը մի քանի անգամ չափազանցնում են ավելի փորձառու թվալու համար։

Մազեր

чего боятся мужчины
Տղամարդիկ շատ ծանր են տանում մարմնի վրա շատ մազեր ունենալու փաստը, իսկ ճաղատության մասին խոսելն անգամ ավելորդ է։

Սնունդ

чего боятся мужчины
Ինչքան էլ որ Ձեզ համոզեն, որ իրենք ամեն ինչ ուտում են և չեն հետևում իրենց կազմվածքին, հավատացեք, որ դա այդպես չէ։ Տղամարդիկ պարզապես լռում են դիետաների և սննդային սահմանափակումների մասին։

Սիրելիի հետ հարաբերություններ

страх мужчины
Եվ մեկ կարծրատիպ էլ այն է, որ տղամարդիկ բրուտալ կենդանիներ են, ում հետաքրքրում է միայն սեքսը, սակայն իրականում նրանց համար նույնպես կարևոր են այն զգացմունքները, որոնք այդքան կարևորում են կանայք։

Ընկերուհու նախկին ընկերները

страх мужчины
Եթե աղջիկն ավելի շատ ընկեր է ունեցել, քան տղան՝ ընկերուհի, ապա դա մեծ քանակությամբ կոմպլեքսներ է առաջացնում տղայի մոտ։

Էմոցիաների արտահայտում

страх мужчины
«Տղամարդիկ չեն լացում». սա սովորեցնում են բոլորին դեռ մանուկ հասակից։ Սակայն տղաները նույնպես զգացմունքներ ունեն, և քիչ չեն այն պահերը, երբ նրանք նույնպես ցանկանում են արտասվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել