Շատերը սովոր են Նոր տարվա գիշերը տոնական սեղանը լցնել ամենանրբահամ և կալորիական ճաշատեսակներով:
Մի քանի խորհուրդ այն մասին, թե ինչպես կարելի է չհավաքել ավելորդ կիլոգրամներ ամանորյա տոնակատարությանը:
Պետք է բաց չթողնել նախաճաշը և ճաշը
«Չեմ ուզում փակել ախորժակս ամանորյա սեղանից առաջ». սա ամենից հաճախ հնչող պատճառն է, ինչի համար բաց ենք թողնում նախաճաշը կամ ճաշը: Իսկ այդպես վարվել խորհուրդ չի տրվում, որովհետև այդ դեպքում խախտվում է նյութափոխանակությունը, ինչը հանգեցնում է շատ ուտելու:
Որոշել քաղցի մակարդակը
Մինչ սեղանի շուրջը նստելը պետք է հանգստանալ և կարգի բերել շնչառությունը՝ որոշել քաղցի մակարդակը, և թե ինչքան ուտելիք է անհրաժեշտ դնել ափսեում: Կարևոր է նաև որոշել, թե ինչ եք ցանկանում. մի դրեք մթերքներ, որոնք հետո կպարզվի՝ ձեր քիմքին հաճո չեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել