Հին աշխարհում պատերազմներ հաճախակի են եղել. տարբեր պետություններ պայքար էին մղում Արեգակի տակ տեղ ստանալու համար: Հին կայսրությունները կարճ ժամանակահատվածում մեծացնում էին իրենց հզորությունը, մեծ տարածքներ էին նվաճում և նույնքան կարճ ժամանակահատվածում էլ ոչնչանում էին թշնամիների ազդեցության կամ ներքին խնդիրների պատճառով: Համաշխարհային իրադարձություններն առաջ ընթանում էին ոչ թե Եվրոպայում, որտեղ իրարից մեկուսացված ապրում էին պետականության չհասած բարբարոսական ցեղերը, այլ Մերձավոր Արևելքում:

Մ.թ.ա. 6-րդ դարում Անատոլիայում իրար խաչվեցին երկու հզոր ուժերի հետաքրքրությունները՝ Լիդիայի և Մարաստանի: Աշխարհագրորեն Լիդիան գտնվում էր ժամանակակից Թուրքիայի տարածքում, իսկ Մարաստանը տեղակայված էր արևելքում՝ զբաղեցնելով ժամանակակից Հայաստանի, Ադրբեջանի, Իրաքի և Իրանի տարածքներից հատվածներ՝ տարածվելով Պարսից ծոցից մինչև Կասպից ծով: Երկու պետություններն էլ այդժամ ունեին հզոր և առույգ արքաներ. Լիդիայի արքան Ալլիաթթ II-ն էր, իսկ Մարաստանինը՝ Կիաքսարը: Հենց այս պատճառով էլ երկու գերտերությունների բախումից հրաժարվելն անխուսափելի էր:

Պատերազմը սկսվեց մ.թ.ա. 591 թ. և դադարային հաջողություններով շարունակվում էր երկար ժամանակ: Հակառակորդները մարդկայնություն և խիղճ չունեին. նրանք ոչնչացնում էին բնակչությանն ու նրանցից ստրուկներ վերցնում: Մարտական գործողությունները շարունակվեցին 6 տարի: Պետությունների ռազմական ռեսուրսներն ավարտվում էին, մինչև որ արքաները որոշեցին վերջնական մարտ անցկացնել՝ հավաքելով իրենց զորքերին Հալիս գետի մոտ (այժմյան անվանումը՝ Քըզըլըրմաք): Մ.թ.ա. 585 թ. առավոտյան հակառակորդները արյունալի մարտի մեջ մտան, որը պիտի որոշեր տարածաշրջանի ճակատագիրը:

Սակայն արևը, որը վառ շողում էր մինչև մարտի սկիզբը, սկսեց մարել: Շրջակայքը մթնեց: Մեր օրերում մարդկանց մեծամասնությունը միանգամից կհասկանար, որ արևի ամբողջական խավարում է կատարվում, սակայն հին ժամանակներում եզակի գիտնական-աստղագետներ էին տեղյակ այս երևույթի պատճառների մասին:

Այդ պատճառների մասին իմանալ չէին կարող նաև մարտի դաշտում կռվող զինվորները: Երբ արևն ընկավ զինվորների աչքերին, նրանց ձեռքերից ընկան զենքերը, և բոլորը սարսափահար, վահաններով ծածկված, փախան՝ մոռանալով մարտի մասին: Արյունալի մարտն ինքնաբերաբար դադարեց: Բանակների կազմերում գտնվող քահանաները հայտարարեցին, որ աստվածները զայրացել են լիդիացիների և մարերի վրա արյունահեղություն սկսելու համար:  

Խավարման ավարտից անմիջապես հետո արքաներն իրենց զորքերին ուղարկեցին գետի երկու ափեր և դեսպաններ փոխանակեցին խաղաղություն կնքելու նպատակով: Ալիաթն ու Կիաքսարն իրար երդում տվեցին այլևս երբեք պատերազմ չսկսել: Այնուհետև բարեկամությունն ավելի ամրապնդելու համար արքաներն իրենց դստերն ու որդուն ամուսնացրին:

Այսպիսով՝ արևի խավարումը կարողացավ փոխել երկու ազգերի ճակատագիրը և, հնարավոր է, տարածաշրջանի ողջ ապագան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել