Ամանորին մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնացել, ուստի շատերն արդեն սկսել են զարդարել տունը, տեղադրել են տոնածառը և այլն։ Սակայն մի՞թե չեք հոգնել ամեն տարի նույնանման տոնածառեր դնելուց։ Եթե այո, ապա այսօր մենք ձեզ ցույց կտանք, թե ինչպես սեփական ձեռքերով պատրաստել այլընտրանքային տոնածառեր։
Լուսանկարներով պատրաստված տոնածառ
Նախ և առաջ ընտրեք մի հարմար պատ։ Ապա տպեք գեղեցիկ նկարներ կամ վերցրեք ամսագրեր ու դրանց միջից կտրեք։ Կարող եք նաև տպել ընտանեկան լուսանկարներ՝ տոնածառն ավելի իմաստալից դարձնելու համար։ Այնուհետև նկարները եռանկյան նման փակցրեք պատին, իսկ դիմացն էլ դրեք գեղեցիկ զարդարանքներ։
Նմանատիպ ևս մի քանի տարբերակներ․
Փայտե ճյուղերով տոնածառ
Այս մեկը պատրաստելու համար ձեզնից շատ քիչ գումար կպահանջվի։ Ընդամենը անհրաժեշտ են ծառի ճյուղեր, թել, խաղալիքներ և լույսեր։ Ճյուղերը մեծից փոքր հերթականությամբ կապեք իրար, ապա վրան կախեք ձեր նախընտրած խաղալիքներն ու լույսերը։ Գեղեցիկ և շատ քիչ տեղ զբաղեցնող տոնածառը պատրաստ է։
Նմանատիպ ևս մի քանի տարբերակներ․
Տոնածառ՝ առանց ճյուղերի
Այս մեկը միգուցե մի փոքր ժամանակատար է, սակայն արդյունքը շատ գեղեցիկ է։ Վերցրեք ցանցապատված օղակ, դրա վրա փոքրիկ բռնակներ կախեք։ Թափանցիկ թելերով կապեք խաղալիքներն ու ըստ թելի երկարության՝ կարճից երկար, ամրացրեք բռնակներին։
Զգույշ եղեք, որպեսզի խաղալիքներն իրար չխառնվեն, քանի որ դրանք հին տեսքին բերելն իսկապես դժվար է։
Նմանատիպ էլի մի քանի տարբերակներ․
Գրքե տոնածառ
Եթե սիրում եք կարդալ և ունեք շատ գրքեր, ապա այս տոնածառը հենց ձեզ համար է։ Շատ բան չի պահանջվում՝ ընդամենը գրքեր և ցանկության դեպքում՝ նաև լույսեր։ Գրքերը կոնի նման շարեք միմյանց վրա, ապա դրա շուրջն անցկացրեք լույսերը։ Յուրօրինակ տոնածառը պատրաստ է։
Աստիճաններով տոնածառ
Հավանաբար սա ամենակրեատիվ տոնածառերից մեկն է։ Վերցրեք երկկողմանի աստիճան, շղթայով ամրացրեք, որպեսզի հանկարծ անհրաժեշտ չափից շատ չբացվի, ապա թափանցիկ թելերով խաղալիքներ կախեք վրան։
Նմանատիպ ևս մի քանի տարբերակներ․