«Անչափ ուրախ եմ: Սրանով Հայաստանում վերջ դրուեց կոռուպցիային, վերացաւ արտագաղթը: Տնտեսութիւնը զգալի աճ ապահովուեց, բացուեցին գործարաններ, աշխատատեղեր ինչքան ուզես: Միջին աշխատավարձը եռաքառապատկուեց: Քաղաքն այլևս չեն կեղտոտում: Ոստիկանները լաւ են աշխատում:
Ճիշտն ասած ինձ նման բաները չեն սփոփում կամ հիացնում:»

Ըստ էութեան այս մտքին կարելի է յաճախ հանդիպել համացանցում տարբեր դրական, ուրախալի իրադարձութիւնների ֆոնին:(Բառերի տեղափոխութիւնից իմաստն այդքան էլ չի փոխւում):
Օրինակ, Հայաստանի հաւաքականը ֆուտբոլում լաւ խաղ խաղաց, մարդիկ ցնծում են ու մէկ էլ ես տեսնում նմանատիպ մէկնաբանութիւն: Ասենք Արոնյանը յաղթեց, մէկ էլ ես տեսնում էսպիսի մի միտք յաղթական մէկնաբանութիւնների տակ: Կամ ասենք Ֆրանսիան վերջնական ընդունեց մի օրէնք, որն ուղղակիօրէն մեզ էլ է առընչւում, շատերն ուրախանում են, որ կամաց կամաց յաղթանակ է տանում արդարութիւնը, մէկ էլ ես տեսնում մէկը մտնում ու նման մէկնաբանութիւն է թողնում: Նոյնիսկ երբ մշակութային թեմայ է, օրինակ ինչ որ արժեքավոր գտածոյի մասին ես խօսում, որ պատմական լուրջ ենթադրութիւնների տեղիք է տալիս, ու ակնկալում առողջ բանավեճ, մէկ էլ ես տեսնում մէկը մտավ սկսեց Երևանի փողոցներից խօսելը: Էլ չեմ ասում Մարտի 1-ի լկտիաբար շահարկումը: Ամէն տեղ, ամէն դրական թեմայում կարելի է հանդիպէլ նմանատիպ տարօրինակ մէկնաբանութեան:

Ի՞նչ ասես նման տեսակի մարդկանց: Իրենց լուրջ ու ծանր ռեալիստ երեւակայող այս անձնավորութիւններին:

յ.գ. մտածեցի համապատասխան գրառում անեմ, ու ամէն անգամ հանդիպելիս տամ այս գրառման յղումը: Որ իմանան, թերեւս ուրախանան, որ իրենք «միակը» չեն այդ մոտեցումներով:
յ.յ.գ Ի դէպ. մէկնաբանութիւններում էլ ուշադիր, այս գրառումը նրանցից շատերն են կարդալու: ;)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել